Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Բոլթոնի «հեղափոխական» ուղերձները Երևանում․ պատրա՞ստ է Երևանն ամերիկյան առաջարկություններին

«Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը պատմել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է հարցերի լայն շրջանակ։

Բոլթոնը հատկապես շեշտադրել է ԼՂ խնդիրը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանից առաջնորդություն է ակնկալում այդ հարցում խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։

«Մենք կուզենանք տրամադրել այն աջակցությունը, որ կարող ենք, ինչպես նաև որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, որպեսզի կարողանանք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտի՝ երկու կողմից էլ ընդունելի լուծմանը։ Մենք գիտակցում ենք, որ կան ակնհայտ դժվարություններ, բայց մենք նաև ընդունում ենք, որ վարչապետը հրաշալի դիրքեր ունի այստեղ՝ Հայաստանում ու կշարունակի ունենալ ընտրություններից հետո, որպեսզի ցուցաբերի առաջնորդությունը այս հարցում»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:

Բոլթոնի խոսքերից ակնհայտ է դառնում, որ Վաշինգտոնը Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո փորձելու է նոր ազդակ հաղորդել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին՝ համարելով, որ Հայաստանում իշխանության բարձր լեգիտիմությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում։ Իհարկե, այստեղ խնդիրը երկշերտ է․ մի կողմից՝ բանակցային գործընթացում շատ ավելի լսելի է ժողովրդավարական իշխանության ձայնը, մյուս կողմից՝ հենց լեգիտիմ իշխանությունը կարող է հասարակությանը համոզել փոխզիջումների հարցում։ Ամեն ինչ կախված է հայկական դիվանագիտության հմտությունից։

Ջոն Բոլթոնը դիվանագիտորեն հասկացրել է, որ հեղափոխության և ժողովրդավարության զարգացումը Հայաստանում հանգեցնելու է Ռուսաստանից միակողմանի կախվածության թուլացմանը։ «Կարծում եմ՝ ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այնպես որ, ԱՄՆ-ի տեսանկյունից որքան ավելի ուժեղ է ժողովրդավարությունը, այդքան ավելի մեծ է հնարավորությունը շփվելու Միացյալ Նահանգների և նույն արժեքները կրող այլ երկրների հետ»,- ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը։

Բոլթոնը մասամբ հակադրվում է Նիկոլ Փաշինյանի այն տեսակետին, որ հայկական հեղափոխությունը չի հանգեցնելու Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորալ փոփոխությանը։ Բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք այս թեմային՝ նկատելով, որ Փաշինյանի դիրքորոշումն այնքան էլ ադեկվատ չենք համարում, որովհետև Հայաստանի կարգի փոքր երկրներում արժեքային ու արտաքին կողմնորոշումները, որպես կանոն, ներդաշնակ են լինում։ Հենց այդ մասին է դիվանագիտորեն ակնարկում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։

Սակայն «Ազատությանը» տված հարցազրույցում Բոլթոնն ավելի արմատական հայտարարություն է արել, որն էապես կարող է փոխել տարածաշրջանային անվտանգության ստատուս-քվոն։ Նա ասում է, որ Վաշինգտոնը կարող է վերանայել Կոնգրեսի կողմից հաստատած սահմանափակումները՝ կապված Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի արգելքի հետ: Ակնհայտորեն Թրամփի վարչակազմի այս նախաձեռնությունը դարձյալ ուղղված է տարածաշրջանում ռուսական ազդեցության սահմանափակմանը ու տեղավորվում է Վաշինգտոնի՝ իրանական նոր քաղաքականության համատեքստում։ «Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան, ամեն դեպքում, ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում է։ Այնպես որ, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավելը շատ բարձր առաջնահերթություն է Թրամփի վարչակազմի համար»,- ասել է Բոլթոնը։

Դժվարանում ենք ասել, թե Հայաստանի ղեկավարությունը որքանով է պատրաստ քննարկել նման ֆունդամենտալ առաջարկություն, որը կարող է արմատապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղվածությունը կամ գոնե՝ դրա առաջնահերթությունները։

Սակայն Նիկոլ Փաշինյանի ու Ջոն Բոլթոնի զրույցի ամենաբարդ հատվածը ու հիմնական թեման վերաբերել է, այսպես կոչված, իրանական հարցին։ «Իրանի հետ սահմանը լուրջ խնդիր կլինի, որովհետև, ինչպես ես բացատրեցի վարչապետին, մենք ցանկանում ենք առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Այն շարունակում է մնալ միջազգային ահաբեկչության կենտրոնական «բանկիրը»: Մեզ մտահոգում են Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը և Սիրիայում, Իրաքում ու այլուր նրա ակտիվ ռազմական գործողությունները: Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների միջև զրույցը շատ կարևոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետև կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի»,- «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի գլխավոր խորհրդականը:

Բոլթոնի ձևակերպումները բավականին կոշտ են ու, ըստ էության, հանգում են նրան, որ Հայաստանը չի կարող պահպանել Իրանի հետ հարաբերությունների այսօրվա մակարդակը։ Այդ նպատակով է ԱՄՆ նախագահի խորհրդականն արձանագրում, որ «սա Օբամայի վարչակազմը չէ»։ Իհարկե, Հայաստանի կառավարությունից մեծ ջանքեր են պահանջվում, որպեսզի Վաշինգտոնին համոզի, որ հայ-իրանական հարաբերություններն այլընտրանք չունեն ու կարևոր գործոն են Հայաստանի անվտանգության, ինքնիշխանության, տնտեսության զարգացման համար։ Վստահ ենք, որ հայ-ամերիկյան քաղաքական երկխոսությունը, ի վերջո, կբերի փոխզիջումային լուծման, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարողանա հաղթահարել միավեկտորությունը՝ գործընկերային բնականոն հարաբերություններ հաստատելով Վաշինգտոնի հետ։ Հակառակ պարագայում՝ իրանական ու սիրիական հարցերը դառնալու են հայ-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի օջախներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում