Tuesday, 23 04 2024
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»

Հայաստանը փչացնում է հայ-ամերիկյան փոխհարաբերությունները. «Կարճ կապենք»

Այս տարի Հայաստանը չի մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների համար նախատեսված զորավարժություններին: Ճիշտ է՝ սիմվոլիկ ներկայացվածությամբ, բայց ամեն դեպքում նախորդ տարիներին մի քանի անգամ մասնակցել է: Իսկ այս տարի նույնիսկ սիմվոլիկ ներկայացվածությունն էլ չկա: Ոչ մի ՆԱՏՕ-ի զորավարժություն, 2019-ին Հայաստանի իշխանությունների միակ խնդիրը Կրեմլին պարբերաբար սիրո խոստովանություններ ձոնելն է: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ Հայաստանի այս կեցվածքը պայմանավորված է Մոսկվային սիրաշահելու, դուր գալու հանգամանքով: Հակառակ պարագայում, ի՞նչ կմտածեն հյուսիսից մեր վրա հաճախ բարկացող բարեկամները:

Ավելին՝ ռուսներին դուր գալու նեղ հետաքրքրությունից ելնելով՝ ՀՀ վարչապետը նույնիսկ երբեմն քննադատում է ԱՄՆ-ին:

Ի դեպ, ԱՄՆ-ին ուղղված քննադատությունները գրեթե միշտ զուգորդվում են Ռուսաստանի նկատմամբ սիրո անզուսպ խոստովանություններով: Կարելի է ենթադրել, որ Հայաստանի վարչապետը դեռևս վտանգ է զգում Կրեմլից ու ամեն ինչ անում է իր հավատարմությունն ու կանխատեսելիությունը ապացուցելու համար: Ինչպես երևում է՝ ՌԴ նախագահ Վ. Պուտինի համակրանքին արժանանալու համար նա նույնիսկ պատրաստ է վտանգել հայ-ամերիկյան փոխհարաբերություններն ու առանց այն էլ փխրուն գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ:

Իհարկե, Ռուսաստանի հետ կայուն փոխհարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար: Բայց մի՞թե արդարացված է հանուն մեկ օրակարգի զոհաբերել մյուսը, որը ոչ պակաս կարևոր է: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը դեռևս չի կանխատեսել, որ վաղ թե ուշ ստիպված է լինելու սիրաշահել Վաշինգտոնին, և սիրաշահումն այդ սվիններով է ընդունվելու Մոսկվայում: Բայց ինչո՞ւ պետությանը ներքաշել համանման խառնաշփոթի մեջ, եթե հնարավոր է հայ-ռուսական փոխհարաբերությունները չհակադրել հայ-ամերիկյան փոխհարաբերություններին:

Արժե շեշտադրել նաև այն հանգամանքը, որը ԱՄՆ-ի հետ նմանատիպ խաղերը անթույլատրելի են: Մենք պետք է հասկանանք, որ Բ. Օբամայի վարչակազմը արդեն վաղուց դուրս է եկել Սպիտակ տնից, և այնտեղ է հայտնվել չափազանց պրագմատիկ ու երբեմն էլ անկանխատեսելի Դ. Թրամփը: 45-րդ նախագահի վարչակազմում Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն առանց այն էլ միանշանակ չէ: Նրանց համար Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Իրանի բարեկամը, որը խնդիրներ ունի տարածաշրջանում ԱՄՆ-ի գրեթե բոլոր դաշնակիցների հետ: Իսկ ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը Հայաստանի նկատմամբ այս չափազանց բացասական մոտեցումը վերանայելու ուղղությամբ: Թերևս, ոչինչ, հետևողական քայլերով շարունակում է փչացնել Երևան-Վաշինգտոն երկխոսության հնարավորությունը:

Հայ-ամերիկյան հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար, սա միայն միջպետական փոխհարաբերությունների խնդիր չէ, այլ ինքնիշխանության և տարածաշրջանային անվտանգության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում