Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է «ֆեյք» անվանել ԼՂ հարցով բանակցային գործընթացը

Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է «ֆեյք» անվանել ԼՂ հարցով բանակցային 
գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու է նախորդ իշխանությունների օրոք վարած՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացն անվանել «ֆեյք»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան»-ից Աննա Գրիգորյանի հարցին:

Փաշինյանը նկատեց, որ ընդդիմադիր պատգամավորները մի քանի անգամ հիշատակել են Լիտվայում իր ունեցած հանդիպումը ՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այնտեղ նշած մի քանի հայտարարություններ են մեջբերել, բայց չեն հետաքրքրվել, թե ինչու է բանակցային գործընթացը «ֆեյք» գործընթաց անվանել:

«Բանակցային գործընթացը «ֆեյք» գործընթաց եմ անվանել այն պատճառով, որ բանակցային ամբողջ գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու վերաբերյալ: 1998-ից ԼՂ-ն դուրս է թողնվել բանակցային սեղանից: 1999-ին ՀՀ-ն ընդունել է կոնսենսուսի շրջանակներում Եվրոպայում անվտանգության խարտիան»,-ասաց Փաշինյանն ու ընթերցեց այն:

 Վարչապետը շարունակեց. «Երբ 2000-ականներին ՀՀ-ն ԼՂ-ի հարցի կարգավորման համատեքստում քննարկել է տարածքների փոխանակման բանաձևը և առաջարկել է, որ Մեղրիի շրջանը հանձնի՝ Ղարաբաղը ստանալու դիմաց, սրանով ամբողջացրել է, որ ՀՀ-ն երեք քայլանի գործողությամբ ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս: Սա է պատճառը, որ ես այդ բանակցային գործընթացն անվանել եմ «ֆեյք», որովհետև այդ նույն իշխանության ներկայացուցիչներն այսօր այդ նույն համոզվածությամբ ասում են, որ այդպես կամ այնպես պետք է լիներ: Չի եղել այդպիսի բան»:

Նա նշեց, որ, երբ Ադրբեջանն ասում էր, որ ԼՂ-ն պետք  ինքնորոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, դա ասում էր՝ հիմնվելով 1998-1999 թվականին ՀՀ արտաքին քաղաքականության և կառավարության արած գործողությունների վրա: Այդ գործողությունները, նրա խոսքով, ապացուցելի են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am