211652_close_icon
views-count2319 դիտում article-date 23:59 17-02-2020

Իջևանի ոստիկանները փայտածուխի արտադրամասեր են հայտնաբերել․ փաստաթղթերը բացակայել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, հայտնաբերել են ածուխի երեք արտադրամաս, որոնցում արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Իջևանում գործող մի արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 285 պարկ փայտածուխ և մի քանի խորանարդ մետր վառելափայտ։ Մեկ այլ արտադրամասում հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 110 պարկ փայտածուխ, սղոցման թափոն և այլն։ Տավուշի մարզի գյուղերից մեկի արտադրամսում էլ հայտնաբերվել են փայտածուխի պատրաստման տարաներ, 1883 պարկ փայտածուխ և վառելափայտ։ Այս դեպքում ևս համապատասխան փաստաթղթերը բացակայել են։ Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր