Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քոչարյանն անզուսպ մարտնչում է, իսկ Սարգսյանը զսպված սպասում

Վերջին շրջանում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որոշակի քաղաքական ակտիվություն է ցուցաբերում։ Երկարատև լռությունից հետո նա վերստին սկսել է խոսել ու մասնակցել տարաբնույթ հանրային միջոցառումների, ինչպես Հայաստանի տարբեր շրջաններում, այնպես էլ Արցախում։

Տպավորությունն այնպիսին է, թե Սարգսյանը սպասում է ինչ-որ մեծ իրադարձության և աստիճանական քայլերով փորձում է նախապատրաստել ու սաղմնավորել այդ գործընթացը։

Սխալվելու չնչին հավանականությամբ այդ մեծ իրադարձությունը ռևանշի հասնելու նպաստավոր պահն է, որն էլ խմորվում և պլանավորվում է երրորդ նախագահի կողմից։

Թերևս ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, բայց, այնուամենայնիվ, անհրաժեշտ ենք համարում նկատել, որ ռևանշիստական նպատակներ ունի նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նույնպես իր առջև Փաշինյանի կառավարությանը ոչնչացնելու և իշխանության գալու նպատակ է դրել։

Եթե փորձենք համեմատել երկրորդ և երրորդ նախագահների գործունեության ու մոտեցումների առանձնահատկությունները, ապա պետք է նկատենք, որ դրանք չափազանց տարբեր են ու տարաբնույթ։ Երկուսն էլ շարունակում են հավատարիմ մնալ իրենց ոճերին ու գործունեության մեթոդներին։

Քոչարյանը ինչպես միշտ շատ է խոսում, ինչը նրա քաղաքական գոյության ամենամեծ թերություններից մեկն է։ Հակված եմ կարծելու, որ եթե Քոչարյանն իր նախագահության տարիներին մի փոքր ավելի քիչ խոսեր, ապա նրա նկատմամբ ժողովրդի ատելությունն էլ շատ ավելի մեղմ կլիներ: Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա նա հանդես է գալիս անմտածված ու քաղաքական տեսանկյունից փակուղային տեքստերով, կարծես թե, միտումնավոր կերպով գրգռում է ժողովրդի ցասումն ու զարյութը:

Քոչարյանը տառապում է ցինիզմով ու այդ շատախոս ցինիզմի աղբյուրը չափից դուրս մեծ ինքնավստահությունն է, երբեք չպարտվելու կոմպլեքսն ու միակ տղամարդու պատրանքը:

Ի տարբերություն Քոչարյանի տաքարյուն ու անհեռատես խառնվածքի, Սերժ Սարգյանը չափազանց խորամանկ է ու հանդարտ, նա օժտված է լռելու և ճիշտ ժամանակին անհետանալու բացառիկ կարողությամբ, չափազանց զսպված է ու սառնասիրտ: Սարգսյանը քիչ է խոսում, իսկ խոսելու դեպքում էլ ամեն մի բառը հստակ հաշվարկված է ու թիրախավորված:

Մենք ամենևին էլ չենք փորձում տարատեսակ համեմատությունների միջոցով ցույց տալ Սարգսյանի առավելությունները Քոչարյանի նկատմամբ կամ էլ հակառակը։ Այդպիսի խնդիր չկա, քանզի երկուսն էլ մեր ընկալումների համաձայն նույն տիրույթում են։ Խնդիրը մեկն է․ անձնային առանձնահատկությունների միջոցով ուրվագծել գործունեության մեթոդական տարբերությունները։

Փաստորեն Քոչարյանի ռևանշիստական ձգտումները դրսևորվում են կտրուկ և ճեպընթաց միջոցներով, իսկ Սարգսյանը իր սովորության համաձայն սպասում է, չի շտապում ու աստիճանական ու հետախուզական քայլերով փորձում է ինչ-որ գործընթաց նախաձեռնել։ Քոչարյանն ամեն առիթով ընդգծում է իր ուժն ու տիրապետած ազդեցությունը, իսկ Սարգսյանը հավատարիմ է իր soft power-ի փիլիսոփայությանը։

Նշենք, որ երկրորդ նախագահի կտրուկ գործողությունները հանդիպում են հանրության սուր դիմակայությանը, և դժվար թե նա երկար ժամանակ կարողանա արդյունավետ պայքար մղել, քանի որ դիմային պայքարի տեսանկյունից ինքն ամենևին էլ շահեկան դիրքերում չի գտնվում։ Դասական քաղաքականության տրամաբանությունը հուշում է, որ արագ բռնկված մեծ հրդեհը տեսանելի է ու վերահսկելի։ Այդ նույն արագությամբ այն հնարավոր է մեկուսացնել և կանխարգելել հնարավոր տարածումը։

Երրորդ նախագահի դեպքում ոչ մի հրդեհ էլ չկա և, կարծես թե, մոտ ապագայում դժվար թե լինի։ Այս պարագայում խնդիրը շատ ավելի բարդ է ու անկանխատեսելի, քանի որ տեսանելի ու վերահսկելի հրդեհի փոխարեն գործ ունենք ծխացող թմբիրի հետ։ Ոչ ոք չգիտի, թե երբ այն կարող է պայթել և ինչ ընդգրկմամբ։ Փաստորեն ի տարբերություն Քոչարյանի, Սարգսյանը հրաժարվում է գնալ կտրուկ դիմակայության և հետախուզական քայլերով փորձում է մանևրել։

Տպավորությունն այնպիսին է, թե Սերժ Սարգսյանն ու իր կողմնակիցները փորձում են քարոզչական այնպիսի իրավիճակ ստեղծել, որի ներգործությամբ ու ազդեցությամբ Հայաստանի ժողովուրդը հենց ինքը կզգա երրորդ նախագահի անհրաժեշտությունն ու կխնդրի ծանր ու անելանելի իրավիճակում վերստին ստանձնել պատասխանատվությունը։ Պատահական չէ, որ դանդաղ ու աստիճանական քայլերով Սերժ Սարգսյանը փորձում է հանդես գալ Արցախյան պատերազմում մեծագույն ներդրում ունեցած մարդու դիրքերից, հայտարարում է, թե ինքն է եղել Շուշիի ազատագրման գործողության պատասխանատուն։ Ինքն իրեն նույնականացնում է Մոնթե Մելքոնյանի, Աշոտ Ղուլյանի, Նորայր Դանիելյանի, Դուշման Վարդանի և մի շարք այլ հրամանատարների հետ, այցելում է Գարեգին Նժդեհի գերեզմանին, իր կուսակիցների հետ միասին երգում է Նժդեհի երգը։ Եվ այսպես շարունակ, օրինակները բազմաթիվ են, իսկ նպատակը մեկն է․ Սերժ Սարգսյանը վերստին փորձում է ներկայանալ անվտանգության երաշխավորի դիրքերից, մի մարդու, որը ունի բավականաչափ իմաստություն ու փորձ և կարող է ցանկացած պահի ստանձնել պատասխանատվությունը։ Այս ամենի հետ զուգընթաց նա սպասում է այն մեծ իրադարձությանը, որը կարող է ամեն պահ պատահել։ Խոսքը պատերազմի և դրա հետևանքով ստեղծված անելանելի իրավիճակի մասին է։ Փաստորեն երրորդ նախագահը ռազմաքաղաքական աղետի է սպասում՝ փորձելով ստեղծել այնպիսի իրավիճակ, թե ինքն է այն միակ փրկիչը, որը կարող է պայքարել այդ աղետի դեմ։

Ամփոփելով միտքը՝ նշենք հետևյալը․ Քոչարյանը անզուսպ մարտնչում է, իսկ Սարգսյանը զսպված սպասում է, իսկ մեզնից պահանջվում է ամուր դիրքավորվել սպասողի և մարտնչողի միջև ընկած տարածությունում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում