Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Այդ սև բիծը չպետք է մնա մեր պատմության մեջ. բարենպաստ պայմաններ են Հոկտեմբերի 27-ը բացահայտելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ, Նորքի զինված խմբի գործով անցնող մեղադրյալ Գառնիկ Մարգարյանը։

-Պարոն Մարգարյան, մոտենում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հերթական տարելիցը։ Դուք մեզ հետ զրույցում կոչ էիք արել ուժայիններին վերադառնալ այդ հանցագործության բացահայտմանը։ Այսօր այդպիսի հնարավորություն տեսնո՞ւմ եք։

Հիմա ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծվել և՛ ուժայինների, և՛ գործադիր իշխանության, և՛ ազնվագույն հայ մարդկանց, մտավորականների համար բացահայտել Հոկտեմբերի 27-ը։ Եթե դա չի բացահայտվում, ապա մեր պատմության նորագույն էջերում մի սև ծանր էջ է մնում և դա սերունդներին լավ բան չի հիշեցնելու։

Ըստ իս՝ կան բոլոր նախապայմանները։ Նախ պետք է բացահայտվեն պատվիրատուները՝ ինչպես եղավ, և հետո ուժայինները՝ հատկապես այն ժամանակվա Ազգային անվտանգության ծառայությունը, օպերատիվ ծառայությունները ինչու ինֆորմացիա չունեին, իսկ ես համոզված եմ, որ ունեին։ Դա նշանակում է, որ նախկին իշխանությունները միտումնավոր փակում էին աչքերն ու ականջները, որպեսզի դա տեղի ունենար։ Երկրորդ՝ ինչու կատարվելուց հետո այն մարդիկ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեին, պաշտոններ ստացան, հետո հասան մինչև նախագահի աթոռի։ Սա հարցի մի կողմն է։ Բայց մենք վերջապես աշխարհին ապացուցեցինք, որ Հայաստան երկրում հայ ազգը, հայ ժողովուրդը կարող է արդար ձևով և առանց որևիցե կրակոցի, արյան ու զոհի գալ իշխանության։ Ժողովուրդն արթնացավ, որոշեց, որ ինքը պետք է իշխանություն ձևավորի և գնաց այդ քայլին։ Եթե դա կայացել է, մենք ինչո՞ւ ենք հապաղում և չենք ուզում բացահայտել Հոկտեմբերի 27-ը։ Նորից նշեմ՝ պատվիրատուները, իրագործողները, նրանք, ովքեր բերդում են և արդեն վաղուց հանգուցյալ են՝ նրանցով չի ավարտվում, չէ՞ որ Հոկտեմբերի 27-ին հայ ազգի սերուցքը գլխատվել է։ Վերադառնանք, տեսնենք՝ ովքեր են անմեղ զոհեր դարձել, և ինչու մինչև օրս չի բացահայտվել։ Ես կարծում եմ, որ գործադիր իշխանությունը, անկախ ծանրաբեռնվածությունից, ժամանակ կգտնի այդ հարցով զբաղվելու համար։ Ես լսել եմ վարչապետ Փաշինյանի ելույթը խորհրդարանում, երբ նա ասաց, որ Մարտի 1-ը ամբողջությամբ բացահայտված է, և ես կարծում եմ՝ մի քանի տասնյակ մարդիկ պատասխան են տալու, կարծում եմ՝ նա վճռական է, ունի կամք ու հնարավորություն՝ հրահանգելու ուժայիններին, գուցե խորհրդարանական ընտրություններից հետո ստանձնել Հոկտեմբերի 27-ի բացահայտումը, անդրադառնալ պատճառներին, թե ովքեր էին, ինչու այդպես եղավ, և ինչու պետք է մեր պատմության էջերում այդպիսի սև բիծ մնա։ Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը, գործադիր մարմինը, ուժային կառույցները հրահանգի դեպքում դա կբացահայտեն։

-Հնարավո՞ր է այդ ոճրագործության թելերը տանեն դեպի Ռուսաստան և այս իմաստով մտավախություն լինի գործը վերաբացելու հետ կապված։ Նկատի ունենանք նաև Լիտվինենկոյի՝ մահվանից առաջ արած հայտնի հայտարարությունը։

Նախ հենց սկզբում ասեմ, որ մենք չպետք է վախենանք, թե ուր կտանեն այդ թելերը, լինի դա Ռուսաստան, Արևմուտք, թե Եվրոպա։ Իմ սուբյեկտիվ կարծիքն այն է, որ Ռուսաստանն այդ հարցում բացարձակ խառնված չէ, ես քննությամբ չեմ զբաղվել, բայց, որպես իրավաբան, իմ սուբյեկտիվ գնահատականն ունեմ, որը կարող է չընդունվել։ Ըստ իս՝ Ռուսաստանին բացարձակ ձեռնտու չէր այդպիսի քայլի գնալ։ Հանգուցյալ, լուսահոգի Կարեն Սերոբի Դեմիրճյանը ոչ թե ռուսամետ էր, այլ Ռուսաստանի հետ ուներ բարիդրացիական հարաբերություններ, դեռ ուսանողական տարիներից նրա ընտանիքը, եղբայրն ու մյուսները կապված էին Ռուսաստանի հետ։ Նայեք, թե ումով էր շրջապատված Վազգեն Սարգսյանը՝ ռուսական գեներալներով, նախարարներով..․ սա նեղ անձնական խնդիր էր։ Եթե վերցնենք պետական խնդիրը, ապա ինչո՞ւ պետք է Ռուսաստանը փորձեր գլխատել մի ամբողջ ազգի, ազգի սերուցք, որոնք, այսպես թե այնպես, հակված էին և ունեին Ռուսաստանի հետ կապվածություն։

Չմոռանանք, որ աշխարհի հզորները՝ Ռուսաստանի մասին չի խոսքը, ամեն ինչ անում են… չմոռանանք Հարավսլավիան, Իրաքը..․ ինչով ավարտվեց նրանց ղեկավարների ճակատագիրը՝ մեկը կախաղան արվեց, մյուսը բարբարոսաբար սպանվեց։ Երեկվա չինովնիկի այցը Մոսկվա, հիմա Հայաստան՝ նպատակ ունի ամբողջ տարածաշրջանը վերցնել ազդեցության տակ, կտրել Ռուսաստանից, Ռուսաստանի ազդեցությունից՝ լինի տնտեսական, ռազմական, արդյունաբերական, թե գիտական։ Արդեն որերորդ տասնամյակն է չկա Խորհրդային միություն, նրանք մտահոգ են, որ չվերականգնվի նման մի գերհզոր պետություն։

-Կա նաև կարծիք, որ Հայաստանի ինքնիշխանության հանձնումը սկսվեց հենց Հոկտեմբերի 27-ով, չմոռանանք «գույք պարտքի դիմաց» գործարքը, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների հանձնումը Ռուսաստանին։

-Ձեր թվարկած փաստերը ճիշտ են, այդ մասին ես շատ եմ խոսել և՛ ձեր, և՛ այլ լրատվամիջոցների հետ զրույցում։ Այդտեղ գնում էր այսպիսի գործարք՝ ես ձեզ ռազմավարական օբյեկտներ՝ գազ, երկաթգիծ, կապ, իսկ դուք պահպանեք իմ թիկունքն ու աթոռը։

20 տարուց ավելի այդպես էր գնում։ Ես մեղադրում եմ ռուսական բարձրաստիճան չինովնիկներին, որոնք լուծելով իրենց խնդիրը, ստանալով լրջագույն օբյեկտներ Հայաստան երկրում՝ պահպանում էին և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի ռեժիմը։

Նույնիսկ առաջին դասարանցու առաջ, երբ այս խնդիրը դնես, նա կտա պատասխանը։ Իսկ մենք պետք է ավելի հեռուն նայենք, իրենք լուծում են իրենց ռազմավարական շահերը։ Աշխարհում պայքար է գնում տարածքի, էներգառեսուրսների և այլնի համար, իսկ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով ունի բնական հարստություններ՝ մոլիբդեն, ոսկի, ջուր..․ գնում է տիրանալու պայքար։ Ես ոչ թե փորձում եմ շոյել ու գովերգել, այլ ինձ ուրախացնում է Նիկոլ Փաշինյանի ընտրած դիրքորոշումը, որ մենք պետք է ինքնուրույն լինենք, տեր լինենք մեր հարստությանն ու երկրին, և արտաքին հարաբերությունները կառուցենք բոլոր նրանց հետ, ովքեր չեն խանգարում մեր պետության վերջնական կայացմանը, ինքնուրույն ազգ, պետություն հարցի լուծմանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում