Tuesday, 16 04 2024
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին
22:45
Տաջիկստանը փոխադարձության սկզբունքով վիզային ռեժիմ է սահմանում Թուրքիայի քաղաքացիների համար
Տոկաեւը «թուրքական աշխարհից» լիազորվա՞ծ է

«Չի բացառվում, որ էլէներգիայի սակագինը որոշեն թանկացնել». ինչո՞ւ է ՀԷՑ-ը 160 միլիոն դոլարի վարկ վերցնում

Կառավարության հուլիսի 27-ի նիստին հայտնի դարձավ, որ գործադիրը համաձայնություն է տվել ՀԷՑ-ին գրավադրել իր կապիտալի 69,9 տոկոսը՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկից (ԱԶԲ) վարկային միջոցներ ձեռք բերելու համար։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն էլ իր հերթին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀԷՑ-ը նախատեսում է ներգրավել վարկային միջոցներ 160 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որից 80 միլիոնը կտրամադրի ՎԶԵԲ-ը, 80 միլիոնը՝ ԱԶԲ-ն:

«Վարկային միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված ներդրումային ծրագրի ֆինանսավորմանը։ Ներդրումային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է 200 մլն դոլար, որից 40 մլն-ը պլանավորվում է ուղղել սեփական միջոցներից, 160 մլն-ը՝ ներգրավել վերը նշված կառույցներից»,- ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես հայտնել է փոխնախարարը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը այս որոշումը խիստ բացասական գնահատեց՝ ընդգծելով, որ կրկնվում է նույն տխուր պատմությունը, ինչ ՀԷՑ-ի նախկին սեփականատիրոջ ժամանակ։ Խնդրի առնչությամբ տնտեսագետն առանձնացնում է երկու կարևոր դիտարկում. «Ես կարծում էի, որ այս նոր ընկերությունը, որը մասնավոր է, ավելի արդյունավետ կառավարում կիրականացնի, քան «Ինտեր ՌԱՕ»-ն, որովհետև վերջինս պետական ընկերություն էր, բայց այս մասնավորի դեպքում էլ տեսնում ենք, որ նույն արատավոր պրակտիկան է շարունակվում, և չգիտեմ նույնիսկ՝ ինչով է դա պայմանավորված։ Երբ որ սակագին են ներկայացնում մարդկանց, այդ սակագնի մեջ հաշվարկված են թե՛ շահույթները, թե՛ կորուստները և թե՛ մնացյալ բոլոր հարցերը, բայց հիմա մեզ ներկայացնում են, թե՝ քանի որ այս ընկերությունն ունի ներդրումային ծրագրեր, ապա դրանք իրականացնելու համար ֆինանսական միջոցների ներգրավման կարիք կա։

Սա խոսում է այն մասին, որ այն մեթոդոլոգիան, որի հիման վրա հաշվարկվում է էլեկտրաէներգիայի սակագինը, որևէ կերպ իրեն չի արդարացնում և չի շահագրգռում արդյունավետ աշխատելու. ինչքան ծախս անեն, այնքան կարող են այդ ծախսերը ներառել սակագնի մեջ և մեզ ներկայացնել, թե իբր այդ ծախսերի անհրաժեշտություն կա, և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ ամենը պետք է ընդունի և հաշվի առնի։ Այսինքն՝ ստացվում է, որ ընկերության սեփականատիրոջ փոփոխությունը իր հետ որևէ դրական փոփոխություն չբերեց, և շատ տարօրինակ դեպքեր են զարգանում այս վարկային պատմության մեջ։

Երկրորդը՝ կառավարությունն արդեն սկսել է Խորհրդային Միության վատ ավանդույթներով շարժվել, որպեսզի ցույց տա, թե իրենք իբր աշխատում են, ներդրումներ են ապահովում, և սա կլինի այդ խոստացված միլիարդավոր ներդրումների ինչ-որ մի մասը, այսինքն՝ այս մի ամբողջ տարին անընդհատ թմբկահարում էին այդ՝ դեռևս չստացված, բայց ակնկալվող ներդրումները, և հիմա սա կարող է դառնալ իբրև ներդրում, որ տեսեք՝ կառավարությունն այսքան ներդրում է ապահովել, բայց իրականում դա որևէ ձևով կառավարության գործունեության հետ առնչություն չունի, որովհետև ՀԷՑ-ը սովորական առօրյա տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտ է, և փաստորեն ստացվում է, որ իր ամենօրյա աշխատանքն ապահովելու համար այն ներդրումների կարիք ունի, անկախ այն հանգամանքից՝ այդ պահին կարմիր, սև, թե սպիտակ կառավարություն կլինի։

Ես տեղեկություններ ունեմ, որ նույնիսկ վարկային միջոցներ ներգրավելու դեպքում կառավարությունը կազմակերպություններին համոզում է, որ մի քիչ երկար ժամանակով վարկը վերցնեն, որովհետև հետո այդ գումարները հետ կգան, բայց ամենակարևորն այն է, որ ցույց տվեք, թե 2017թ.-ին արվել են այսքան գումարների ներդրումներ։ Դա է ապացուցում նաև գյուղատնտեսության բնագավառում թվերի արդեն իսկ սկսված ճոխ-ճոխ ներկայացնելը»։

Այս ամենից տնտեսագետը եկել է այն եզրահանգման, որ փոխվում է միայն կառավարության կազմը, սակայն ոչ երբեք՝ նրանց աշխատելաոճը։ Արդյունքում հասարակությունը կրկին հայտնվում է կոտրված տաշտակի առջև. չկա աշխատանքի արդյունավետության բարձրացում, չկա տնտեսական աճ, չկա աշխատանքի արտադրողականության աճ կամ էլ գործազրկության և աղքատության նվազում։

Արդյո՞ք հաշվարկված են նման որոշման հնարավոր բոլոր ռիսկերը, և կա՞ արդյոք որևէ երաշխիք, որ այս վարկը ոչ արդյունավետ ծախսելու դեպքում ՀԷՑ-ը նորից չի դիմի ՀԾԿՀ՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով։ Հարցին ի պատասխան՝ պարոն Խաչատրյանը շեշտեց. «Որևէ նման երաշխիք մենք չունենք։ Հակառակը՝ ես համոզված եմ, որ մի որոշ ժամանակ հետո սակագին բարձրացնելու պահանջով ՀԷՑ-ը դիմելու է ՀԾԿՀ. ես նման նախադրյալներ տեսնում եմ։

Կա մի մեծ ճշմարտություն, որի մասին շատերը չեն ուզում խոսել կամ ընդունել. Հայաստանի այսօրվա տնտեսության պոտենցիալը և ամբողջ էներգետիկ համակարգի ենթակառուցվածքը իրար չեն համապատասխանում, քանի որ այդպիսի ենթակառուցվածքները նախատեսված չեն այսպիսի տնտեսության համար, որտեղ էլեկտրաէներգիայի սպառման պահանջ ներկայացնողը հիմնականում միայն քաղաքացին է։ Ի դեպ՝ նույնը վերաբերում է նաև գազին։ Այդ ամբողջ համակարգը, որը կա, նախատեսված է իքս քանակությամբ սպառողների համար և իքս քանակությամբ էլեկտրաէներգիա սպառելու համար, բայց քաղաքացին այդ հնարավորությունը չունի․մարդիկ ամռան այս տապին շոգ տան մեջ նստած են կամ ձմռան սառնամանիքին ցուրտ պայմաններում են լինում, որովհետև մի դեպքում՝ ցանկանում են տաքանալ, բայց ջեռուցելու հնարավորություն չունեն, մյուս դեպքում էլ՝ ցանկանում են հովանալ, բայց կրկին հնարավորություն չունեն։

Այսինքն՝ Հայաստանի տնտեսական զարգացումը թույլ չի տալիս այդ համակարգերին նորմալ աշխատել, իսկ մենք աղքատ երկիր ենք, որի ՀՆԱ-ն համարժեք դրամով հաշվարկած՝ ընդամենը 10,5 միլիարդ դոլար է, և մենք ունենք աղքատ ազգաբնակչություն, որի գնողունակությունը չի բավարարում նման համակարգերի զարգացմանը, որովհետև բնակչության եկամուտները պակասել են, գործազրկության և աղքատության բարձր ցուցանիշ ունենք, միջին աշխատավարձերը ցածր են ու ոչ մի ձև չեն բարձրանում և այլն, այսինքն՝ այսօր քաղաքացու մոտ չկան ազատ միջոցներ այդ ենթակառուցվածքների արդյունավետ աշխատանքն ապահովելու համար, բայց այսօրվա կառավարիչների հույսն էլ միայն դրա վրա է. մտածում են, թե քաղաքացիներն ամեն ինչ կարող են վճարել. մաքրության հարցը մեզ վրա է, էլեկտրաէներգիայի, գազի վճարը մեզ վրա է, տնտեսության զարգացումը մեզ վրա է, բա էդ դեպքում այս կառավարությունը էլ մեր ինչի՞ն է պետք, ինչո՞ւմ է կայանում նրա դերակատարումը, աշխատանքի արդյունավետության չափանիշը, որով կարողանանք գնահատել՝ լա՞վ են աշխատել, թե՞ վատ։ Այսքան ժամանակ միայն տեսել ենք, որ ինչ խոստում տվել են, ոչ մեկը չեն իրականացրել, ինչը ցույց է տալիս, որ կառավարման այս ամբողջ համակարգը՝ իր մոտեցումներով ու մեթոդով, այլևս սպառված է»։

Հարկ ենք համարում նշել նաև, որ առանց այս նոր վարկի էլ ՀԷՑ-ն արդեն իսկ ուներ մոտ 100 միլիոն դոլարի վարկերի և փոխառությունների պարտավորություն։ Տրամադրվելիք այս նոր վարկը, տնտեսագետի գնահատամամբ, հավելյալ բեռ է դառնալու պետության և հասարակության ուսերին, քանզի Խաչատրյանի խոսքերով՝ հնարավոր է մի օր էլ պատահի այնպես, որ « Տաշիր Կապիտալ» մասնավոր ընկերությունը չունենա այլևս բավարար ֆինանսական միջոցներ այդ ծրագրերն իրականացնելու համար։ Այդ դեպքում ի՞նչ է լինելու․ պետությունը ստիպված պետք է իր վրա դա վերցնի, կամ լավագույն դեպքում՝ կգա մեկ ուրիշ մասնավոր ընկերություն, որն էլ գուցե իր սակագինը կառաջարկի։

Նկատենք նաև, որ կառավարության նիստին՝ նախագծի քննարկման ժամանակ, չհայտարարվեց, թե ինչ նպատակով է ՀԷՑ-ը վերցնում այդ վարկը, այլ նշվեց միայն, որ դա արվում է ընկերության ֆինանսական կայունությունն ապահովելու համար։

Այս համատեքստում տնտեսագետը նշեց. «Բացատրություն չեն տալիս, որովհետև ասելիք չունեն, չգիտեն ինչպես հիմնավորել։ Երկու տարի առաջ, երբ այդ ընկերությունը դառնում էր սեփականատեր, այլ բան էին հայտարարում, ուրիշ ծրագրեր էին ներկայացնում, հիմա ի՞նչը փոխվեց, որ այլևս այդ ծրագրերը չեն անում, և նաև պետք է հասկանալ, թե ինչո՞ւ հենց միանգամից 200 միլիոն, ոչ թե 50, 60 կամ 80։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները նրանք չեն տալիս»։

Գործադիրի հուլիսի 27-ի նիստի օրակարգում ներառված էր նաև «ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման և միջպետական առևտրի զարգացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույցին հավանություն տալու մասին» նախագիծը:

Վահագն Խաչատրյանը Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակում և նման փոքր շուկա ունենալու պայմաններում էներգետիկայի ազատականացման մասին խոսելն անգամ լուրջ չի համարում։

«Այդ ի՞նչ ծավալի էլեկտրաէներգիա է սպառվում, այդ ի՞նչ անթիվ-անհամար խոշոր և փոքր սպառողներ ունենք, որի համար անհրաժեշտություն է ծագել էներգետիկ շուկան ազատականացնել։ Այդ ծրագիրը չի կարող աշխատել, բայց քանի որ ներդրումների խոստումներ կան, և ներդրումային դաշտը մատչելի դարձնելու տպավորության թողնելու անհրաժեշտություն կա, ապա հիմա սկսել են վարկաբեկել նույնիսկ ամենալավ գաղափարներից մեկը, որը կոչվում է էներգետիկայի շուկայի ազատականացում, որը աշխարհի տարբեր երկրներում շատ արդյունավետ աշխատում է՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում և եվրոպական այլ երկրներում, որովհետև այնտեղ սպառման այդ ահռելի հնարավորությունները կան, սպառողների ֆինանսական միջոցները կան, իսկ մենք մեր այս աղքատիկ վիճակով ուզում ենք այդպիսի բաներ անել»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում