Երեք տուրից հետո միայն Փաշիկյանն ունի հարյուր տոկոսանոց ցուցանիշ

18/02/2021 schedule21:34

Փետրվարի 18-ինտ տեղի ունեցան Երևանի շախմատի տանը ընթացող շախմատի Հայաստանի առաջնության 3-րդ տուրի պարտիաները:

Երկու տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունեցող շախմատիստներից միայն մեկին՝ Արման Փաշիկյանին հաջողվեց հաղթանակ տանել: Նա սևերով 39-րդ քայլին ստիպեց անձնատուր լինել Զավեն Անդրիասյանին: Իսկ մյուս առաջատարը՝ Ռոբերտ Հովհաննիսյանը սայթաքեց: Նա սպիտակներով պարտիան տանուլ տվեց Հովհաննես Գաբուզյանին: Արդյունավետ ելք ունեցավ նաև հետնապահների՝ Մամիկոն Ղարիբյանի և Լևոն Բաբուջյանի պարտիան: Սպիտակներով խաղացող Ղարիբյանը կարողացավ հաղթել ու վաստակել իր առաջին միավորը մրցաշարում:

Տուրի մյուս երեք պարտիաները խաղաղ ելք ունեցան: Շանթ Սարգսյանը միավորը կիսեց Մանուել Պետրոսյանի, Հայկ Մարտիրոսյանը՝ Տիգրան Լ. Պետրոսյանի, Սամվել Տեր-Սահակյանը՝ Տիգրան Հարությունյանի հետ:

Երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է Արման Փաշիկյանը: Նրանից կես միավորով հետ է մնում Գաբուզյանը: Երկու միավոր ունեն Հարությունյանը, Մարտիրոսյանն ու Հովհաննիսյանը: Մանուել Պետրոսյանն ու Տեր-Սահակյանը վաստակել են 1.5-ական, Տիգրան Պետրոսյանը, Սարգսյանն ու Ղարիբյանը՝ մեկական, Անդրիասյանը՝ 0.5 միավոր: Աղյուսակը եզրափակող Բաբուջյանն իր ակտիվում միավոր չունի:

Կանանց մրցաշարում առաջին կես միավորը կորցրեց ռեյտինգ-ֆավորիտ Մարիա Գևորգյանը: Նա սևերով ոչ-ոքի խաղաց Վերոնիկա Խաչատրյանի հետ: Մրցաշարի մյուս երկու ֆավորիտները՝ Սուսաննա Գաբոյանն ու Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակներ տարան: Գաբոյանը սպիտակներով պարտության մատնեց Աննա Խաչատրյանին, Ղուկասյանը սևերով՝ Նարե Առաքելյանին: 

Գաբոյանը միավորներով հավասարվեց Գևորգյանին, և այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Ղուկասյանը, ինչպես նաև Վերոնիկա Խաչատրյանն ու Մարիամ Ավետիսյանը առաջատարներին զիջում են կեսական միավորով:

Ավելացնենք, որ Հայաստանի շախմատի կանանց առաջնությունը կավարտվի փետրվարի 24-ին, տղամարդկանց առաջնությունը՝ փետրվարի 28-ին:

Տպել
1608 դիտում

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած