ԶԼՄ. ԻՊ-ն նոր ղեկավար ունի՝ Աբդուլլահ Քարդաշն է28 հոկտեմբերի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն նոր պարագլուխ ունի՝ դա Աբդուլլահ Քարդաշն (Քարդեշ) է, որը հայտնի է նաև որպես Հաջի Աբդուլլահ ալ Աֆարի, հայտնում է Newsweek-ը: Հոկտեմբերի 26-ին կամ 27-ին ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին սպանվել է Սիրիայում ԱՄՆ գործողությունների արդյունքում: Օգոստոսին Բաղդադին Քարդաշին նշանակել էր խմբի «մահմեդական գործերի» կառավարիչ: Թեև քիչ բան է հայտնի իրաքցի նախկին սպայի մասին, որը ժամանակին ծառայել է Սադդամ Հուսեյնին, հետախույզներից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի, ասել է պարբերականին, որ Քարդաշը կարող էր ստանձնել Բաղդադիի դերը, որը վերջին շրջանում ավելի շատ սիմվոլիկ բնույթ էր կրում: Դեռևս պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել Բարիշա գյուղում գտնվող Բաղդադիի ճամբարում և ինչու էր ԻՊ ղեկավարը թաքնվում մրցակից ջիհադական «Հայաթ Թահրիր աշ Շամ» խմբավորման տարածքի խորքում, որը ղեկավարում է Բաղդադիի նախկին զինակից Աբու Մուհամեդ Ալ Ջոլանին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |