211652_close_icon
views-count2265 դիտում article-date 12:27 27-12-2019

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով. ՀՔԾ

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելը: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն: Հոդվածի երկրորդ մասը սահմանում է. «Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով»: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այս պահին հարցաքննվում է, իսկ ՍԴ-ի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։

Նմանատիպ նյութեր