Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով

 Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալն աճել է 100 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 19-ի մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մասնագետների գնահատմամբ՝ սա ահռելի աճ է: Ես ուզում եմ նկարագրել այն շղթան, որով այս թվերը պետք է ազդեցություն ունենան իրական կյանքի վրա: Սա նշանակում է, որ մենք առաջիկայում ունենալու ենք շինարարության պահանջարկ: Սա իր հերթին բերելու է նոր աշխատատեղեր ոչ միայն շինարարության ոլորտում, այլ նաև շինանյութերի արտադրության, սպասարկման ոլորտում: Սա, կարծում եմ, շատ կարևոր ցուցանիշ է, ինչը հանգեցնելու է գործազրկության կրճատման»,-ասաց Փաշինյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին Հայաստանի կառավարության  հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 մլրդ ԱՄՆ դոլարի ներդրումային ծավալներով: Այդ ծրագրերից 42-ը՝ 774 միլիոն դոլար ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում, իսկ մյուսներն ակտիվ քննարկման փուլում են: Նրա գնահատմամբ՝ սա նշանակում է, որ երկրում նաև որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ կա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]