Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Ալաշկերտին» այսօր ծանր փորձություն է սպասում չեմպիոնների լիգայում

Սպորտ
sport-alashkert-seltik

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 2018-2019թթ մրցաշարի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում իր հարկի տակ ընդունելու է Գլազգոյի «Սելթիկին»: Շոտլանդական ակումբը հայկական ակումբներին բաժին հասած ամենատիտղոսակիր մրցակիցն է: «Սելթիկը» 49 անգամ դարձել է իր երկրի չեմպիոն: Այն 1967 թվականին հաղթել է նաեւ եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում: Շոտլանդական ակումբը եվրոգավաթներին մասնակցելու հսկայական փորձ ունի: Մասնավորապես՝  չեմպիոնների գավաթի եւ լիգայի մրցաշարերում «Սելթիկն» անցկացրել է ուղիղ 200 հանդիպում: Շոտլանդական ակումբը երրորդ անգամ հանդես կգա Անդրկովկասում: Մինչ այդ,  «Սելթիկը» հաղթել է Վրաստանը ներկայացնող Բաթումի «Դինամոյին» ու ադրբեջանական  «Ղարաբաղին»: Հավելենք, որ «Ալաշկերտը» նախկինում արդեն մեկ անգամ հանդիպել է շոտլանդական ակումբի հետ: 2015/16թթ Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում մեր թիմը երկու հանդիպումների արդյունքներով պայքարից դուրս էր բերել  «Սենթ Ջոնսթոնին» (1:0, 1:2): ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Ալաշկերտ» - «Սելթիկ» հանդիպումը կկայանա ժամը 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում: