Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեսին որակազրկվել է երկու խաղով

Մեսին որակազրկվել է երկու խաղով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին որակազրկվել է երկու խաղով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի ժամանակ Մեսին ձեռքով հարվածել էր «Ատլետիկի» ֆուտբոլիստին, որի համար արժանացել էր կարմիր քարտի: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Մեսիին որակազրկել է երկու խաղով:

Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստվում է բողոքարկել ֆեդերացիայի որոշումը:

Մեսին իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ է, որ կարմիր քարտի է արժանանում «Բարսելոնա»-ի կազմում: Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը 2:3 հաշվով հաղթել էր «Բարսելոնա»-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]