News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

39 ամերիկյան սենատորներից բաղկացած խումբը Ֆինանսների նախարարությունից  եւ Պետդեպարտամենտից պահանջել է արգելափակել «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործումը: Այս մասին հաղորդում է The Washington Examiner-ը: Հրատարակության  տնօրինության տակ հայտնվել է օրենսդիրների կողմից մարտի 15-ին Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինին եւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջոն Սալիվանին ուղարկած նամակը:

«Մենք մտահոգված ենք, որ շարունակվում է «Հյուսիսային հոսք-2» գազամուղի շինարարությունը: Մենք դեմ ենք «Հյուսիսային հոսք -2»-ին եւ պնդում ենք, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը օգտագործել է բոլոր միջոցներն այդ խողովակաշարի շինարարությունը կանխելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Մենք մտահոգված ենք, որ «Հյուսիսային հոսք-2»-ը կխաթարի Ուկրաինայի եւ Կենտրոնական Եվրոպայի այլ երկրների տնտեսությունը, որի տարածքով գազը փոխանցվում է»:

«Այս տարին որոշիչ կլինի «Հյուսիսային հոսք-2» ծրագրի ճակատագրի համար», - նշվում է նամակում: «Մենք ակնկալում ենք վարչակազմի հետ աշխատել լրացուցիչ միջոցառումների համար՝ ապահովելու որ «Հյուսիսային հոսք -2»-ը երբեք չկառուցվի »:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ