211652_close_icon
views-count1988 դիտում article-date 19:34 31-10-2022

Հակառակորդը կրակոցներով փորձում է կանխել մեր կողմից ինժեներական աշխատանքների իրականացումը․ ԶՈՒ ԳՇ պետ. News.am

Ներկա դրությամբ օպերատիվ իրադրությունը արեւելյան եւ հարավ-արեւելյան սահմանագոտում հարաբերականորեն կայուն է: News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ գլխավոր շտաբի խպետ Էդվար Ասրյանը:

«Հիմնականում հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են արեւելյան օպերացիոն ուղղությամբ՝ Կուտական, Կախակնի, նաեւ Սոթքի ուղղություններով, նաեւ Վայոց ձորի մարզում Ջերմուկի ուղղությամբ: Հակառակորդի կողմից հրադադարի խախտումներ կան եւ նպատակային, եւ եղանակային նբարենպաստ պայմաններում, մառախուղի պատճառով, նաեւ նրանց կողմից ձորերում անկանոն կրակահերթերի արձակում:

Ինչ վերաբերում է նպատակային խախտումներին, հակառակորդը փորձում է կանխարգելել մեր կողմից ինժեներական կահավորման աշխատանքների իրականացմանը, քանի որ մենք նախաձեռնել ենք մեծածավալ աշխատանքների իրականացում, ամրացնում ենք զբաղեցրած դիրքերը, շրջանները, բնագծերը, եւ դրանով նաեւ մենք ենք փորձում կանխարգելել հակառակորդի հետագա գործողությունները»,-ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր