Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան

ՀՀ կայացած պետական ինստիտուտների մասին Զ․ Մնացականյանի հայտարարությունը ծանր հետևանքներ է առաջացնելու Փաշինյանի համար

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018-ի ապրիլ և մայիս ամիսներին Հայաստանը ցույց տվեց ինստիտուտների ուժն ու խորությունը, որոնք կարող էին մեզ մղել դեպի ժողովրդավարական առաջընթացի շատ բարձր մակարդակ: Դա չէր կարող կատավել մեկ գիշերվա ընթացքում: Դա կառուցում էր տարիներ շարունակ՝ ի դեմս հանրային ինստիտուտների, քաղաքացիական հասարակության, ի դեմս բոլոր մյուս ինսիտիտուների՝ լրատվամիջոցներ, պետական ինստիտուտներ»,- սա հատված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Բաթումի 16-րդ միջազգային համաժողովում ունեցած ելույթից։

Համաժողովը կայացել է հուլիսի սկզբին՝ մոտ մեկ ամիս առաջ։ Մնացականյանի ելույթի՝ առաջին հայացքից որևէ սենսացիա չպարունակող այս հատվածն իրականում սկանդալային է ու խայտառակ։
Երկու օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով հինգ տարվա վաղեմության մի գաղտնի փաստաթուղթ, հայտարարեց, որ Հայաստանում պետական կառավարման մարմինները վերից վար թաթախված են եղել կոռուպցիայի մեջ:

«Երկիրը ինստիտուցիոնալ կաթվածահար վիճակում է», «պետությունը ինստիտուցիոնալ առումով ձախողվել է»… սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնորոշումներն են, որոնք կրկնում ենք, հնչել են օգոստոսի 4-ին։ Ստացվում է, որ ընդամենը մեկ ամիս առաջ Բաթումիում Հայաստանի արտգործնախարարը փառաբանում է Հայաստանի պետական կառավարման համակարգը, խոսում է պետական ինստիտուտների կայացվածության մասին, իսկ դրանից շաբաթներ անց երկրի վարչապետը խոսում է ինստիտուցիոնալ ձախողման, պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի մասին։

Եվ ուրեմն հարց է առաջանում՝ նշված պաշտոնյաներից ո՞վ է իրավացի՝ վարչապե՞տը, որ խոսում է պետական կառավարման համակարգի կաթվածահար վիճակի մասին, թե՞ արտգործնախարարը, ով այդ նույն համակարգը ներկայացնում է որպես կայացած և զարգացող։ Այս հակասականության մեջ կան բազմաթիվ շերտեր։ Բայց ամենագլխավորն այն է, որ Զոհրաբ Մնացականյանի ելույթի տրամաբանությամբ, իր իսկ ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը տապալել է կայացած ու զարգացող պետական կառավարման համակարգ ունեցող իշխանությանը, այսինքն՝ Հայաստանը զրկել է պայծառ ապագայից։

Սա ի դեպ, իր մեջ հանցագործության, ծանր հանցագործության տարրեր է պարունակում։ Կրկնում ենք, եթե առաջնորդվում ենք Զոհրաբ Մնացականյանի տրամաբանությամբ։ Հակառակ դեպքում, եթե իրավացի է Նիկոլ Փաշինյանը, ապա Զոհրաբ Մնացականյանը մեկ օր իսկ չպետք է զբաղեցնի արտգործնախարարի պաշտոնը։

Զոհրաբ Մնացականյանի հիացմունքը Հայաստանի նախկին պետական կառավարման համակարգի վերաբերյալ հասկանալի է ու տրամաբանական. նա տարիներ, տասնամյակներ շարունակ բարձր դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել այդ համակարգում, աշխարհում պաշտպանել է այդ համակարգին ու այն ծնած իշխանությանը, երբ Հայաստանում ոտնահարվել են մարդու իրավունքները, երբ 2008-ին գնադակահարվել են ՀՀ քաղաքացիները։ Հիմա այդ նույն պաշտոնյան՝ իր նման նախկինում աշխատած տասնյակ դիվանագետների հետ ղեկավարում է Հայաստանի արտգործնախարարությունը, որը դե ֆակտո վերածվել է սաբոտաժի օջախի։

Հայստանի ԱԳՆ-ում բազմաթիվ են անցյալից մնացած այնպիսի կադրեր, որոնք իրենց ամենավատ ձևով են դրսևորել Հայաստանի համար ճակատագրական նշանակություն ունեցող փուլերում՝ նույն 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ, ինչու ոչ՝ հենց 2018-ի հեղափոխության օրերին։ Առաջինի դեպքում նրանք կրծքով պաշտպանել են սեփական ժողովրդի վրա կրակած իշխանությանը, իսկ անցած տարի՝ ճիշտ հակառակը իրենց ռեզիդենտ երկրներում որպես հանցագործ են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։

Հիմա սակայն նրանք շարունակում են դեսպանական և այլ պաշտոններ զբաղեցնել արդեն Նիկոլ Փաշինյանի իշխանության կազմում։ Եվ պետք չէ զարմանալ, որ նման կադրերով իրականացվող արտաքին քաղաքականությունը պետք է լինի այնքան ամորֆ, անգույն, հարմարվողական ու ոչ նախաձեռնողական, որքան մեր դիվանագիտությունն է այսօր։ Դա նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների որդիներով ու փեսաներով իրականացվող արտաքին քաղաքականությունն է, որում չեն պահպանվում անգամ դասական, դասագրքային դիվանագիտության կանոնները:

Բավական է նշել, որ արտերկրում գործող մեր դեսպանատներն աշխատում են առանց Երևանից ստացվող դիրեկտիվների։ Դա և մասնագիտական, և՛ քաղաքական խայտառակություն է, որին պետք է վերջ դնել օր առաջ։ Այլապես մենք անընդհատ ականատես ենք լինելու այսպիսի խայտառակ իրավիճակների, երբ արտգործնախարարը կամ նրա ենթակա դեսպանները հերքելու, հակադրվելու են իրենց անմիջական ղեկավարին։

Դա անխուսափելի է լինելու, քանի որ նրանք ներկայացնում են հին Հայաստանը, մերժված Հայաստանը։ Պարզապես նոր Հայաստանի ղեկավարության հարմարվողականության, կադրային սովի պատճառով նախկինները դեռևս շարունակում են պաշտոնավարել ու բարձրանալ դիվանագիտական հիերարխիայի աստիճանասանդղակով՝ ստվերելով նոր Հայաստանը, դրա հիմքում դրված արժեքներն ու գաղափարները։

Զոհրաբ Մնացականյանի՝ Բաթումիում ունեցած ելույթը Հայաստանի դիվանագիտության ոլորտում տիրող բարձիթողի վիճակի մի դրվագն է սոսկ։ Սակայն այն անպայմանորեն պետք է ունենա հետևանքներ, այլապես միջազգային ասպարեզում կդադարեն լուրջ վերաբերվել Հայաստանին ու նրա իշխանությանը։

https://www.facebook.com/babajanyana/posts/2635440519819992?__xts__[0]=68.ARATWaonLgzCB2w5-Ue_inSTZmlqjCUgq_9S0i3H0QAI7nV6TRcScoqZ5o8bf-EBHdT07jKhZ0-E2FRa2aKpBkjJCMZ7Mqo5SWFt56E1huOayigQYp7IkYryBWznPIulgu3RNXiI7eVNEbySKYI7dfaCLqu3wiY9fKDpW5mgMVp_-Llv_LbkPuyQBYTKzz4IuziilJQ3EPQ-6ZBkB0DB83-v2DiXnvwDrinuWwHy_TKom4vzE2dvvRGvJWhbvt26V3nu8ynrD8EwnWl1IvIpkuikymr6vFEO6HERGQgFGQaR4zRFOYtqzOW5vdW9bJRHbHXfYC7e4iVmCuzJLtYzSes1dD_v&__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում