Wednesday, 24 04 2024
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Անորոշությունները դեռևս չեն նվազում, ճգնաժամային իրավիճակը դեռ կշարունակվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը:

Պարոն Վարդանյան, 2020թ. առաջին կիսամյակում (հունվար-հունիս) պետական բյուջե նախատեսվածից շուրջ 90 միլիարդ դրամ պակաս է մուտքագրվել, մասնավորապես՝ 2020թ. բյուջեն ծրագրելիս ՀՀ կառավարությունն առաջին կիսամյակի համար նախատեսել էր 770 մլրդ դրամի հարկային եկամուտներ, մինչդեռ փաստացի հավաքագրվել է 680.3 մլրդ դրամ: Ինչպե՞ս կգնահատեք այս փաստը:

– Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում փաստացի հարկային մուտքերը համեմատելը նախատեսված ցուցանիշի հետ անիմաստ է: 2019 թվականին, երբ պլանավորվում էր 2020 թվականի պետական բյուջեն, հնարավոր չէր կանխատեսել, որ տնտեսության առանձին ճյուղեր մասամբ կամ ամբողջությամբ կանգ են առնելու, որ լինելու են առաջարկի և պահանջարկի շոկեր, խիստ նվազելու է հանրային սպառումը, խաթարվելու են առաքման գլոբալ շղթաները՝ հանգեցնելով բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտաքին առևտրի ծավալների նվազման:

Ակնհայտորեն հարկային եկամուտների ձևավորման վրա ազդել են երեք հիմնական գործոններ. տնտեսական ակտիվության նվազում, տնտեսական անկում՝ պայմանավորված կորոնավիրուսով, օրենսդրական փոփոխություններ, ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներ: Այդ ազդեցությունը տարբեր դրսևորումներ է ունեցել ըստ հարկատեսակների: Այսպես, օրինակ, 2020 թվականին ՀՀ պետական բյուջե հաշվեգրված հարկային եկամուտները և պետական տուրքը կազմել են 2019 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի 95.4%-ը կամ 680.3 մլրդ դրամ: Ընդ որում, ԱԱՀ-ի մասով անկումը կազմել է 7.3%, շահութահարկինը՝ 14.3%: Եկամտային հարկի և ակցիզային հարկի մասով աճը համապատասխանաբար կազմել է 102.4% և 105.5%: Միաժամանակ, ԵԱՏՄ պետություններից ներմուծվող ապրանքների համար ԱԱՀ-ի աճը կազմել է 110.3%, ակցիզային հարկինը՝ 151.8 %:

Ապրիլ ամսին արդեն իսկ կատարվել են փոփոխություններ 2020թ. պետական բյուջեում. հարկային եկամուտները նախատեսվել են 169,1 մլրդ դրամով պակաս։ Այսինքն՝ կարելի է ասել, որ փաստացի մուտքերը համապատասխանում են ճշգրտված ցուցանիշին:

– Թեպետ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը պարզաբանել է, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում կառավարությունը վերանայել էր հարկային հավաքագրումների ցուցանիշը և սահմանել էր հենց 680.3 միլիարդ դրամ, ինչը ՊԵԿ-ն ամբողջությամբ կատարել է, այսինքն՝ թերակատարում չի եղել, այսուհանդերձ, արդյունքում բյուջեի դեֆիցիտն է մեծացել: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախ ինչպե՞ս կգնահատեք կառավարության այս որոշումը, և Ձեր դիտարկմամբ՝ ինչպե՞ս, ի՞նչ միջոցների հաշվին է կառավարությունը կարողանալու փակել այս ճեղքվածքը:

– Կառավարությունն այլ ելք չուներ. պլանային ցուցանիշները պետք է հնարավորինս իրատեսական լինեն: Այս առումով, եթե նույնիսկ կառավարությունը հանդես չգար այդպիսի նախաձեռնությամբ, ապա 2020 թվականին այլևս անիմաստ է խոսել թերակատարման մասին, ինչպես որ տնտեսական աճի: Առաջնայինը ոչ թե պետական եկամուտներն են, բյուջեի մուտքերը, այլ այդ մուտքերն ապահովող տնտեսվարող սուբյեկտներին սնանկացումից զերծ պահելը: Հասկանալի է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները պահանջում են համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, որոնց կարևոր աղբյուրը պետական բյուջեն է: Այստեղ կարևորվում է օպտիմալ հաշվեկշիռ գտնելը:

Իսկ ինչ վերաբերում է բյուջեի դեֆիցիտի մեծանալուն, ապա այդ առումով հնարավոր է երկու լուծում. գնալ սեկվեստրի կամ ոչ: Սեկվեստրի դեպքում հատկապես հարկ կլինի հնարավորինս կրճատել պետական ապարատի և այլ ոչ  առաջնային ծախսերը, բացառել պարգևատրումները: Եթե սեկվեստր չի արվում, ապա հարկ կլինի մեծացնել պետական պարտքը և փողի էմիսիա անել: Նկատի ունենալով տնտեսական ակտիվության նշանակալի անկումը, ինչպես նաև պահանջարկի առաջացած շոկը՝ ցանկալի է երկրորդ լուծումը:

– Պարոն Վարդանյան, Ձեր դիտարկմամբ՝ ճգնաժամային այս պայմաններում որքանո՞վ է դժվար եղել այս հավաքագրումը, բիզնեսի հատկապես ո՞ր ոլորտներն են առավել տուժել, թե՞ հարկային մուտքերի հիմնական մասնաբաժինն ապահովել են խոշոր հարկատուները. նկատենք, որ ՊԵԿ-ը հրապարակել է նաև 2020թ.-ի առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, համաձայն որի՝ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում պետական բյուջե վճարվել է ավելի քան 492 մլրդ 668 մլն դրամ. սրանից հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 412 մլրդ 606 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 80 մլրդ 62 մլն դրամ:

– ՀՀ տնտեսության կառուցվածքը և չափերն այնպիսին են, որ, այո, խոշոր հարկատուների մասնաբաժինը տարիներ շարունակ էական է եղել հարկային մուտքերում: Անշուշտ, դա լավ չէ: Մնում է հուսալ, որ այս ճգնաժամից դասեր կքաղենք ու հետագայում կխթանենք արագ աճող ինովացիան բիզնեսները, որոնք կփոխեն մուտքերի ձևավորված կառուցվածքը:

Ընդհանրապես հարկատուները հարկերը վճարում են օրենսդրությամբ սահմանված կարգով: Այնպես չէ, որ հարկային վարչարարությունից շատ բան է կախված: Գուցե ժամանակին կախված է եղել, երբ գերավճարների տեսքով ապահովվում էին նախատեսված մուտքերը: Ներկայում պետք է բացառել նման պրակտիկան և էլ ավելի չբարդացնել հարկատուների՝ առանց այդ էլ ծանր վիճակը:

– Այս համատեքստում նկատենք, որ 2019թ.-ի նույն ժամանակահատվածում (առաջին կիսամյակում) 1000 խոշոր հարկատուների կողմից պետբյուջե էր վճարվել ավելի քան 511 միլիարդ դրամ հարկ: Այսինքն՝ այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը նվազել է 18.4 միլիարդ դրամով կամ 3.6 տոկոսով:

Առկա տնտեսական ճգնաժամը հաշվի առնելով՝ ի՞նչ եք կարծում՝ անկումն առաջիկայում էլ կշարունակվի՞:

– Խոշոր հարկատուների մասով մուտքերի նվազումը միանգամայն տրամաբանական է. այդ բիզնեսների վրա մեծ է նաև արտաքին գործոնների ազդեցությունը, այնպես որ՝ նրանց կորուստներն ընթացիկ ճգնաժամի պայմաններում ավելի նշանակալի են:

Այո, անորոշությունները դեռևս չեն նվազում, այնպես որ՝ ճգնաժամային վիճակը դեռ կշարունակվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում