Saturday, 20 04 2024
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ

Ռուսաստանը հայկական մրցույթում պարտվեց Հնդկաստանին. Հայաստանը պատրաստվում է հրետանային պատերազմի

Այս շաբաթ հնդկական լրատվամիջոցները շատ ուշագրավ տեղեկություն հաղորդեցին այն մասին, որ Հնդկաստանը (պաշտոնապես՝ Հնդկաստանի Հանրապետություն) հաղթել է Հայաստանին 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 4 միավոր ռադիոտեղորոշիչ կայաններ մատակարարելու մրցույթում։ Ըստ հնդկական ԶԼՄ-ների աղբյուրների՝ հայկական և հնդկական կողմերի միջև կնքվել է համապատասխան պայմանագիր, և Հնդկաստանն արդեն սկսել է ռադարների մատակարարումը Հայաստանի Հանրապետությանը։ Ընդ որում, ինչը ոչ պակաս ուշագրավ է, Հնդկաստանը Հայաստանին ռադիոտեղորոշիչ համակարգեր վաճառելու տենդերը հաղթել է Լեհաստանի և Ռուսաստանի հետ պայքարում։

Պայմանագիրը նախատեսում է 4 միավոր «Swathi» ռադարների մատակարարում Հայաստանին։ Հնդկական բանակն այս համակարգերը կիրառում է Քաշմիրի շփման գծում: Դրանք նախատեսված են հակառակորդի հրետանու արկերի շարժը տեղայնացնելու համար։ Ռադարների համակարգը մշակվել է Պաշտպանության հետազոտությունների և զարգացման պետական  էլեկտրոնիկայի և ռադիոլոկացիոն զարգացման հիմնարկում:

«Ռազմինֆոն» նշում է, որ հնդկական մամուլը դեռ 2017 թ․-ին էր գրել, որ Հայաստանը հետաքրքրված է այս ռադարը մշակած ընկերության ռադիոլոկացիոն կայաններով։ Այն ժամանակ պաշտոնական հաստատում չեղավ։

Հնդկական արտադրության ռադարային համակարգը 2018 թվականից փորձարկումների նպատակով տեղակայված է Պակիստանի հետ սահմանին՝ Պակիստանից եկող հրետանային կրակի հայտնաբերման համար։ Համակարգը յուրային հրետանային ստորաբաժանումներին աջակցող մոբիլ տեղորոշող ռադար է, որն ունի թշնամու հրետանային և հրթիռային կրակը հայտնաբերող և հետևող ալեհավաք։ Այն կարող է միաժամանակ տեղորոշել մի քանի տեսակի արկ 50 կմ վրա։

Իսկ հնդկական կայքերը գրում են, որ Հայաստանն իրականացրել է նաև ռուսական և լեհական համակարգերի փորձարկումներ, բայց արդյունքում ընտրել է հնդկական համակարգը: Որպես գործարքի մաս` Նյու Դելին 4 նման համակարգ կմատակարարի Հայաստանին: Գործարքը իրականացվում է Հնդկաստանի ներկայիս կառավարության “Make in India” («Ստեղծի՛ր Հնդկաստանում») նախաձեռնության շրջանակներում։

Հնդեվրոպացի երկու հինավուրց ժողովուրդների՝ հայերի և հնդիկների դարավոր կապերի և երկու երկրների փոխհարաբերությունների զարգացման մեծ ներուժի մասին վերջին տասնամյակների ընթացքում շատ է գրվել և խոսվել։ Առայժմ, սակայն, հայ-հնդկական հարաբերությունները զարգանում են գլխավորապես հումանիտար, մշակութային, կրթական ոլորտներում։ Բայց չմոռանանք, որ տնտեսապես Հնդկաստանը աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից է և ՀՆԱ-ի ծավալներով, սկսած 2014 թ․-ից, 7-րդ տնտեսությունն է աշխարհում։ Ու նաև ունի խոշոր ռազմարդյունաբերություն, թեև ռազմական փորձագետներից մեկը, որի հետ զրուցեցինք, նշեց, որ Հնդկաստանը գրեթե ամեն ինչ էլ արտադրում է ռազմական ոլորտում, բայց այդ զենքերը կամ տեխնիկան բարձր որակով աչքի չեն ընկնում։

Ամեն դեպքում Հայաստանն ու Հնդկաստանը ոչ միայն ջերմ հարաբերություններ և պատմական, էթնիկ, մշակութային լուրջ ընդհանրություններ ունեն, այլև կարող են դաշնակիցներ դառնալ միջազգային հարաբերություններում, քանի որ քաղաքական կամ աշխարհաքաղաքական շատ հարցերում մեր երկու երկրների շահերը ազգային շահերը համընկնում են, և դա հատկապես կապված է հարևանների հետ ունեցած կոնֆլիկտների հետ: Այլ խոսքերով՝ Հնդկաստանը տասնամյակներ շարունակ թշնամական հարաբերություններ ունի Հայաստանը չճանաչած և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ եղբայրական հարաբերություններ ունեցող Պակիստանի հետ, և սա հայ-հնդկական ռազմավարական գործընկերության ձևավորման համար լուրջ նախադրյալներ է ստեղծում։ Մնում է միայն հասկանալ, թե ի՞նչ գործնական քայլեր է այս ուղղությամբ անում պաշտոնական Երևանը։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսաստանցի ռազմական փորձագետ, Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, ի՞նչ գիտեք հայ-հնդկական ռազմական համագործակցության մասին, ինչո՞ւ են մեր զինված ուժերին պետք նման ռադարներ։ Եվ ավելի լայն իմաստով՝ այս գործարքը նշանակո՞ւմ է արդյոք, որ Հայաստանի և Հնդկաստանի ռազմական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան։ Սա կարո՞ղ ենք համարել նոր ուղղություն։

– Ինչի համար որ նախատեսված են՝ դրա համար էլ պետք են։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք սա նոր ուղղություն է, ապա այո, միգուցե։ Թեև Հնդկաստանը մի կողմից գրեթե ամեն ինչ ինքն է արտադրում, բայց մյուս կողմից՝ հնդկական զենքը որակով առանձնապես աչքի չի ընկնում։ Այդուհանդերձ, հնարավոր է, որ այդ ռադիոտեղորոշիչներն օգտակար լինեն Հայաստանի համար։ Բայց ինչպես ասում են՝ քանի որ չեմ շահագործել դրանք, հաստատ բան չեմ կարող ասել։

– ԶԼՄ-ները գրում են, որ այս տեղորոշիչ համակարգերը նախատեսված են հակառակորդի հրետանու արկերի շարժը տեղայնացնելու համար։ Այսինքն՝ նաև այդպիսի ռադարնե՞ր են լինում։

– Այո՛, իհարկե, նման ռադարներ վաղուց կան, և հատկապես Հայաստանի համար դրանք շատ արդիական են, քանի որ նա պատրաստվում է ցամաքային պատերազմի՝ հրետանու լայն կիրառմամբ երկու կողմերից։ Ուստի սա ավելի քան արդիական է իր համար։

– Այս թեման հետաքրքիր է նաև այն իմաստով, որ ըստ որոշ տեսակետների՝ Հայաստանն ու Հնդկաստանը երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ ունեն ու նույնիսկ կարող են զարգացնել ռազմավարական որոշ ուղղություններ, օրինակ՝ այն հողի վրա, որ Հնդկաստանը հակամարտության մեջ է Պակիստանի հետ, իսկ Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանը Պակիստանի դաշնակիցն է, և այս դաշտում Հայաստանի և Հնդկաստանի միջև շահերի լուրջ համընկնում կա։ Այս տեսանկյունից հեռանկարներ կա՞ն։

– Այո՛, այո՛։ Դուք գրեթե ամեն ինչ արդեն ասացիք։ Քանի որ Պակիստանը ռազմական հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ, ապա Հայաստանն էլ համաչափ պատասխան է տալիս։ Բայց կարող եմ նորից կրկնել, որ հնդկական զենքն առանձնապես աչքի չի ընկնում որակով: Հնդկաստանը աշխարհի այն քիչ երկրներից է, որը գրեթե ամեն ինչ արտադրում է: Օրինակ՝ «Արջուն» մոդելի տանկերը նրանք արտադրում են 1970-ական թթ.-ից, և մինչ օրս այն, այսպես ասենք, այնքան էլ չի առաջադիմել: «Tejas» կործանիչները ևս արտադրվում են 1970-ականներից, բայց կրկին այնքան էլ լավ չի ստացվում: Եվ ես կարող եմ բավական երկար շարունակել այս շարքը: Այսինքն՝ նրանց մոտ նորմալ զենքը միայն այն է, որոնք նրանք արտադրում են օտարերկրյա լիցենզիայով:

– Բայց նաև միջուկային զենք ունեն, այդպես չէ՞:

– Այո, այո: Հնդկաստանում բոլոր ոլորտներն էլ զարգացած են, այդ թվում՝ գիտությունը: Այսինքն՝ այս երկիրը գրեթե գերտերություն է: Այդուհանդերձ, դասական զենք արտադրելը նրանց մոտ այդքան էլ լավ չի ստացվում: Նրանք կարող են մեծ քանակությամբ արտադրել, բայց հիմնականում՝ օտարերկրյա լիցենզիայով:

– Հնդկաստանը Ռուսաստանից է՞լ է զենք գնում:

– Այո, նրանց սպառազինության, զինտեխնիկայի մեծ մասն առայժմ սովետական-ռուսական է: Թեև վերջին շրջանում նրանք էապես դիվերսիֆիկացրել են սպառազինության ոլորտն ու ռազմատեխնիկական հարաբերությունները: Բայց չնայած դիվերսիֆիկացմանը՝ Հնդկաստանը ռուսական զենքի հիմնական գնորդն է:

– Իսկ կարո՞ղ է՝ Ռուսաստանում խանդով կամ ջղաձգությամբ նայեն այլ գործընկերների հետ Հայաստանի ռազմական համագործակցությանը՝ ինչպես եղավ, օրինակ, հայ-չինական ռազմական հարաբերությունների պարագայում, երբ Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնեց Չինաստան:

– Դե… Ռուսաստանն, իհարկե, չի արդարանում, որ պարտվեց այդ մրցույթը Հնդկաստանին, բայց մյուս կողմից՝ Հնդկաստանն ուժեղ գրգռիչ չէ Ռուսաստանի համար, ուստի կարծում եմ՝ ավելի մեղմ կտրամադրվի այդ հարաբերությունների նկատմամբ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում