Հոգևորականին դուր չի եկել, որ երաժիշտները վանքի տարածքում «դիսկոտեկա» են կազմակերպել:
Վրաց քահանան կոպտորեն դադարեցրել է Բորիս Գրեբենշչիկովի փողոցային համերգը: «Ակվարիում» ռոք խումբը ելույթ է ունեցել Ջվարի վանքի տարածքում:
Ականատեսները միջադեպը տեսանկարահանել են: Տեսանյութում երևում է, թե ինչպես է քահանան թափահարում ձեռքերը և դադարեցնում կատարումը:
«Դադարեցրեք … ինչ համերգներ եք կազմակերպում եկեղեցու բակում, սա ինչ դիսկոտեկա է: Գնացեք ուր ուզում եք», – հոգևորականի խոսքերը փոխանցել է Sputnik Georgia-ն:
Երաժիշտներն անխոս ավարտել են մինի համերգը: