Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի ազգային հավաքականն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի՞ գա

Հնարավոր է, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այն տարի որևէ հանդիպում չանցկացնի։ ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկոր Մոնլատյանին AP գործակալության թղթակցի հետ զրույցում կանխատեսել է, որ աշխարհում հաստատված համավարակի հետևանքով ազգային հավաքականների մակարդակով հանդիպումները կվերսկսվեն միայն 2021 թվականին։ «Խնդիրը միայն վարակի տարածումը և մարդկանց առողջությունը չէ։ Այո ամիսներ անց հնարավոր է կորոնավիրուսը նահանջի, բայց դա չի նշանակում ավիափոխադրումները հետ կապված հարցը լուծված կլինի։ Այս պահին դեռ մտածում ենք սեպտեմբերին նախատեսված հանդիպումներն անցկացնելու մասին։ Բայց հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը, կարծում եմ, որ աշնանն էլ մի շարք երկրների սահմանները փակ կլինեն։ Նույնիսկ եթե աշնանը հնարավոր լինի մրցաշարեր անցկացնել, ապա հանդիպումները տեղի կունենան առանց երկրպագուների։ Պետք է առկա ճգնաժամից քայլ առ քայլ և սահուն դուրս գալ։ Վստահ եմ, որ 2021 թվականի գարնանն ազգային հավաքականների մասով ամեն ինչ լավ կլինի։ Այժմ մեր գլխավոր նպատակը ազգային լիգաներին օգնել է։ Այս խնդիրը չլուծելու դեպքում համաշխարհային ֆուտբոլում կոլապսային վիճակ կստեղծվի»,- նշել է Մոնտալինին։

Նշենք, որ ՖԻՖԱ-ն որոշում էր կայացրել նաև, որ ֆուտբոլային 2019/2020 մրցաշրջանը իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում կունենա իր տրամաբանական ավարտը։ Մասնավորապես, ֆուտբոլային թիվ մեկ կառույցի բոլոր անդամ երկրները ստիպված կլինեն ավարտել պանդեմիայի հետևանքով դադարեցված առաջնությունները։ Իրավիճակի մանրակրկիտ վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ եթե առաջնությունները ավարտվեն վաղաժամ, ապա դա կհանգեցնի ֆինանսական պայթյունի։ Ակումբները լիահույս են, որ դադարեցված մրցաշրջանը կվերսկսվի հնարավորինս շուտ։ Մասնավորապես, եթե եվրոպական թոփ առաջնությունները ուղղակի չեղարկվեն, ապա ակումբները ընդհանուր առմամբ կկրեն մոտ 4.5 միլիարդ եվրոյի վնաս, ինչը իսկապես կոլապսային իրավիճակ կստեղծի։ Հետևաբար ՖԻՖԱ-ի ազգային առաջնությունները պարտադիր ավարտելու մասին որոշումը ըստ էության կփրկի համաշխարհային ֆուտբոլը կործանումից։ Այո, կխախտվեն խոշոր մրցաշարերի ժամկետները, բայց…։

Ինչևէ, ավելի վաղ, ապրիլի 1-ին կայացել էր ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարների մասնակցությամբ հեռավար քննարկումը, որից հետո ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն, որի ընթացքում կայացվել էր մի քանի կարևոր որոշում: Մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող միջազգային բոլոր մրցաշարերի՝ 2020 թ. մարտից հունիս հետաձգված բոլոր հանդիպումները, ինչպես նաև հունիսին նախատեսված բոլոր հանդիպումները հետաձգվել էին մինչև 2020 թ. հոկտեմբեր: Հետաձգվել են նաև ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումները: Հիշեցնենք, որ մարտի 26-ին մեր գլխավոր թիմը պետք է ընկերական հանդիպում անցկացներ Ուզբեկստանի, իսկ մարտի 30-ին՝ Ղազախստանի հետ։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և Մոնտալինիի կանխատեսումը հավանական է, որ այս հանդիպումներն ընդհանրապես չկայանա։ Ըստ նախատեսվածի՝ սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը պետք է պայքարը սկսեր Ազգերի լիգայում։ Մեր հավաքականը C դիվիզիոնում է, որտեղ խմբային փուլում բաժին են հասել Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականները։ Ըստ օրացույցային պլանի մերոնք առաջին խաղը պետք է անցկացնեն այս տարվա սեպտեմբերի 5-ին՝ Սկոպյեում ՝ հյուրընկալվելով Հյուսիսային Մակեդոնիային։

Այս տարվա մարտին մեր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր իսպանացի հայտնի մասնագետ Խոակին Կապառոսը։ Նրա նորամուտը մեր հավաքականում հետաձգվեց և արդեն կա մտավախություն, որ այս տարի չի կայանա։ Հիշեցնենք, որ մեր հավաքականի գլխավոր մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի նոյմեմբերը։ Հաշվի առնելով վերջին զարգացումները կարծես թե ակտուալ է դառնում պայմանագրի ժամկետների հետ կապված կետերի վերանայումը։ Մասնավորապես, եթե այս տարի Հայաստանի հավաքականը հանդիպում չանցկացնի և ասենք Ազգերի լիգայի խաղարկությունը հետաձվի, հաջորդ տարին մեղմ ասած գերծանրաբեռնված կլինի։ Ավելի ստույգ մարտից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածը շատ քիչ է մարզչի համար թիմ կառուցելու և արդյունք ցույց տալու համար։

Նախօրեին Կապառոսը հարցազրույց էր տվել Eurosport-ին նշելով, որ ինքն ամեն օր կապի մեջ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, ինչպես նաև Մ21 տարեկանների գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ: «Ես իմ օրվա 24 ժամը տալիս եմ Հայաստանի ընտրանուն, և իմ օգնականները ինձ են տալիս այն ֆուտբոլիստների տեսանյութերը, որոնք դեռևս հանդես չեն եկել ընտրանու կազմում: Մինչ Հայաստանի թիմի մարզիչ նշանակվելս արդեն իսկ խոսել էի Մխիթարյանի հետ: Նա Հայաստանի ֆուտբոլիստի իսկական օրինակ է ծառայում: Նա օժտված է նաև մարդկային լավ որակներով»,-ասել էր մարզիչը: Այո իսպանացի մասնագետը ակտիվ աշխատանք է տանում, բայց այդ աշխատանքը միայն ու միայն տեսական է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում