Ինչպես հեռացնել համակարգչից Թուրքիայի կողմից վերահսկվող CA Certificate-ները

Ինչպես հեռացնել համակարգչից Թուրքիայի կողմից վերահսկվող CA Certificate-ները

PanARMENIAN.Net - Անհրաժեշտ է համակարգիչերից հեռացնել թուրքական իշխանությունների կողմից վերահսկվող CA Certificate-ները, քանի որ դրանք կարող են կիբերհանցագործության պատճառ դառնալ, փոխանցում է ArmSec Foundation-ը։

Ընկերությունը նշել է թուրքական CA Certificate-ների հեռացման քայլերի հաջորդականությունը տարբեր բրաուզերներում։

Հեռացման քայլերի հաջորդականությանը կարելի է ծանոթանալ հղումով:

«Քանի որ թուրքական իշխանությունները հովանավորում են պատերազմական գործողությունները Հայաստանի ամբողջ տարածում, բացառված չէ, որ Թուրքիան կդիմի նաև կիբերհանցագործության և հակառակորդի կիբերուժերին, կտրամադրի թուրքական CA Certificate-ների կողմից հավատարմագրված Certificate-ներ հայտնի կայքերի, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, Google-ը` աշխատանքը խաթարելու համար»,- գրել է կարճ ձեռնարկը պատրաստած մասնագետներից մեկը։

Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մելիքյանը ներկայացրել է ՝ ինչպես հեռացնել թուրքական սերտիֆիկատները Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներից։

Քայլերի հաջորդականությունը` Firefox-ի համար՝

Քայլերի Հաջորդականությունը Chromium-ի համար

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումը հովանավորվում է Թուրքիայի կողմից։ Այս մասին արդեն հայտարարել է Արցախի նախագահն ու գրել միջազգային մամուլը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---