Բաժիններ՝

Տիբեթյան խոշորագույն և ամենահին ընկերություններից մեկը պատրաստ է համագործակցել ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ

Չինաստանի Սիչուան նահանգի Յաան քաղաքում գործող տիբեթյան թեյի խոշորագույն և ամենահին ընկերությունը պատրաստ է համագործակցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների հետ, այդ թվում նաև Հայաստանի, եթե այդ երկրները հրաժարվեն քիմիական բաղադրիչներ պարունակող փաթեթներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց «Յաան թեյի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն, թեյի գիտակ, բժշկական գիտությունների դոկտոր Չաո Գուի Լին:

«Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՊՀ երկրների հետ և այն արտահանել տեղական գներով: Մենք անկեղծորեն հույս ունենք միասին մեկ ճանապարհով գնալ և սերտ համագործակցել բոլոր երկրների հետ, ինչպես նաև արտադրել տիբեթյան բարձրորակ թեյ, առաջնորդվելով ժամանակից զարգացումներով, որպեսզի ամբողջ աշխարհում ներդրվի ավանդական տիբեթյան թեյը, հնարավորություն տալով սպառողներին առողջության համար այլընտրանքային արտադրանք օգտագործել»,- ասաց Լին:

Տնօրենի կարծիքով՝ թեյի շուկան ԱՊՀ երկրներում հանրահայտ են փաթեթներով թեյերը, որոնք ունեն քիմիական բաղադրիչներ. նա դեմ է այդպիսի արատավոր երևույթներին:

«Դա վնասակար է առողջությանը, այդ իսկ պատճառով մեր համագործակցությունը լայնամասշտաբ չէ: Եթե այդ երկրների շուկաներ պատրաստ լինեն ընդունելու մեր թեյը, մենք մեծ հաճույքով կհամագործակցենք »,- ընդգծեց Լին:

Թեյի գիտակը նշեց, որ 473 տարվա պատմություն ունեցող իրենց ընկերության տարածքը 20 հազար հեկտար է, և արտադրում է տարեկան ավելի քան 20 հազար տոննա թեյ:

«Ընկերությունը ունի 15 հազար կմ2 պահեստային տարածք, որտեղ պահվում է 200 տոննա պատրաստի արտադրանք և հումք: Ընկերությունը ստացել է միջազգային բազմաթիվ հաստատագրեր, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ի FDA-ի հավաստագիրը, ՄԱԿ-ի կողմից «Ոսկե պարգև» հազարայմա ներդրում ունենալու համար և այլն»,- ասաց ընկերության տնօրենը:

Ընկերության են պատկանում 200 հեկտար սեփական, 350 հեկտար այլ ընկերությունների հետ համատեղ , ինչպես նաև ֆերմերային տնտեսություններ-ընկերություն բազայի հիման վրա 2000 հազար հեկտար թեյի պլանտացիաներ:

Նա նշեց, որ ներկայումս ընկերությունը 35 բուժիչ հատկություն ունեցող տիբեթյան թեյը արտահանում է Ռուսաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Չեխիա և այլ երկրներ:

«Ի դեպ, տիբեթյան թեյը Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի ամենասիրելի թեյերից մեկն է, և նա նամակ ու նվեր է ուղարկել ի նշան երախտագիտության»- ասաց Չաո Լին, հավելելով, որ իրենց թեյը հավանում և օգտագործում են մի շարք պետությունների ղեկավարներ:

Յաան քաղաքի թեյի գործարանը հիմնադրվել է 1564 թվականին: Ընկերությունը զբաղբում է թեյի արտադրությամբ, իրացմամբ և հետազոտությամբ:

36 աշխատող ամեն օր հետազոտություն են իրականացնում փնտրելով նոր համային հատկություններ:

Կարեն Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս