Հայ հաքերների գրոհից Ադրբեջանի բանկերից տվյալների մեծ արտահոսք է եղել

Հայ հաքերների գրոհից Ադրբեջանի բանկերից տվյալների մեծ արտահոսք է եղել

PanARMENIAN.Net - Տեղեկատվական անվտանգության գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մի քանի հայկական հաքերային խումբ համատեղ հարձակումներ են իրականացրել ադրբեջանական բանկային համակարգի վրա։

«Հաքերային հարձակումներից մեկի արդյունքում ադրբեջանական բանկային համակարգից մոտ 520,000 մարդու անձնական տվյալների արտահոսք է տեղի ունեցել։ Հաքերային մեկ այլ խմբի գործողությունների արդյունքում բանկային գործարքների՝ փոխանցումների, տրանզակցիաների, վերաբերյալ տվյալների արտահոսք է եղել»,- ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 8-ին Armenian Social Media Army-ի թիմը գործընկերների աջակցությամբ ադրբեջանական 13 հեռուստաալիքով կարողացել էր հեռարձակել հայկական տեսանյութ, որտեղ ներկայացվում է առաջնագծում իրական իրավիճակը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---