Սիրիան մեղադրել է Իսրայելին մեկ գիշերում հրթիռային 3 հարձակման մեջ

Սիրիան մեղադրել է Իսրայելին մեկ գիշերում հրթիռային 3 հարձակման մեջ

PanARMENIAN.Net - Իսրայելը հունվարի լույս 9-ի գիշերը 3 անգամ հարձակում է գործելՍիրիայիտարածքի վրա՝ կիրառելով ավիացիա և «ցամաք-ցամաք» հրթիռներ: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԶՈւ հրամանատարությունը:

Հայտարարության մեջ ասվում է, որ սկզբից Իսրայելի ինքնաթիռները, որոնք Լիբանանի օդային տարածքում էին, հրթիռներ են արձակել Դամասկոսի արվարձան Ալ Քութաիֆի ուղղությամբ, իսկ սիրիական ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել ինքնաթիռներից մեկը, գրում է Deutsche Welle-ն:

Դրանից հետո Իսրայելը «ցամաք-ցամաք» հրթիռներ է արձակել Հոլանի բարձունքից, սակայն սիրիական զորքերը խոցել են դրանք: Հետո Իսրայելը կրկին 4 հրթիռ է արձակել Սիրիայի ուղղությամբ արդեն իր տարածքից: Այդ հրթիռներից մեկը խոցվել է, սակայն, մյուսները պայթել են սիրիական ռազմական օբյեկտների տարածքում՝ նյութական վնաս պատճառելով:

Իսրայելը հրաժարվել է մեկնաբանել Սիրիայի հայտարարությունը: Չնայած, որ Իսրայելի ՌՕՈւ հրամանատարը 2017-ի օգոստոսին խոստովանեց, որ երկրի ավիացիան մոտ 100 անգամ ռմբակոծել է Սիրիան, սովորաբար Իսրայելի ներկայացուցիչները չեն մեկնաբանում նման հաղորդագրությունները՝ ոչ հերքելով, ոչ հաստատելով դրանք:

Իսրայելն ավելի վաղ հայտարարել էր, որ թույլ չի տա Իրանին օգտագործել Սիրիայի տարածքը բարձր ճշգրտության զենքի ստեղծման կամ այն լիբանանյան «Հեզբոլլահին» փոխանցելու համար, որն արդեն 6 տարի է օգնում է սիրիական բանակին պայքարել ընդդիմադիր ուժերի հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---