18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աննա Դանիբեկյանն ինքնաբացարկ կհայտնի՞. որոշումը՝ մարտի 6-ին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատական այսօրվա նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին, որին միացել էին Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի ու Յուրի Խաչատուրովի պաշտպանները։

 

Միջնորդությանն առարկեցին տուժող կողմն ու մեղադրող դատախազները։

 

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Որոշումը կհրապարակվի մարտի 6-ին՝ 17։45-ին։

Այսօրվա նիստին, հիշեցնենք, Աննա Դանիբեկյանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործը կարճելու պաշտպանական խմբերի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ