Ովքեր համարում են, որ Շուշին, Հադրութը առանց պատերազմի կարող են հետ բերել, հիվանդ են. Սամվել Բաբայան (տեսանյութ)

Հունիսի 20-ի ընտրություններին, ի թիվս 25 այլ ուժերի, մասնակցելու հայտ է ներկայացրել նորաստեղծ «Ազատական» կուսակցությունը, որի առաջին համարը Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է: Բաբայանի հետ զրուցել ենք ոչ միայն նախընտրական իրավիճակի, իրենց շանսերի, այլեւ Շուշիի գրավման պատճառների, գերիներին հայրենիք վերադարձնելու հնարավորության եւ այլ թեմաների մասին: 

- Պարոն Բաբայան, նախընտրական քարոզարշավն արդեն 4 օր է՝ մեկնարկել է, ձեր կողմից այդքան մեծ ակտիվություն նկատելի չէ, ինչո՞վ է պայմանավորված:

- Ես չեմ գտնում, որ ակտիվություն չկա մեր կողմից, մենք փորձում ենք առայժմ հարցազրույցներով եւ հանդիպումներով զբաղվել, բայց ձեւական ժողովուրդ հավաքել, հանդիպումներ անել, ճիշտ չեմ համարում: Եթե ցանկություն կա որեւէ տարածքում հանդիպում...ասենք վաղը Գյումրիում հանդիպում ունենք, գյումրեցիք ցանկություն են հայտնել, գնում եմ հանդիպեմ, եթե մյուս օրը մեկ այլ մարզում է այդ ցանկությունը, հանդիպեմ, հարցերի պատասխանեմ...ես միտինգային ձեւը չեմ ընդունում, ես գտնում եմ, որ եթե ինչ-որ գործիչ գնում է, մարդիկ պետք է հնարավորություն ունենան հարցեր տալու: Ասենք թե ես գնացի այդ հրապարակում 1000 մարդ հավաքվեց, ինքս խոսեցի, եկա, ի՞նչ է փոխվում, հենա հեռուստատեսությամբ էլ եմ խոսում:

- Ճանաչելու խնդիր չկա՞: Ի՞նչ եք կարծում, Գյումրիում իր տանը նստած քաղաքացին գիտի՞, որ Սամվել Բաբայանը մասնակցում է ընտրություններին «Ազատական» կուսակցությունով:

- Այո, Գյումրիում, համարյա բոլոր շրջաններում մենք ունենք գրասենյակներ, ծրագիր են բաժանում, բրոշյուրներ են տալիս, աշխատում են: Ինչքանով մեր գրասենյակները կկարողանան ներկայացնել՝ դա էլ արդյունքն է: Անհնար է 13 օրում ամբողջ հանրապետությունում հանդիպումների գնաս, ներկայացնես, ի տարբերություն մյուսների, որ օրենք խախտելով նախօրոք գնացել էին:

- Ո՞րն է քաղաքացիների հետ հանդիպելիս ձեր գլխավոր ուղերձը, ի՞նչ խոստում եք տալիս:

- Առաջինը, որ մենք օրենսդիր մարմին ենք ընտրում, պետք է ներկայացնենք օրենսդրական բազան, Սահմանադրությունը պետք է փոխվի անհապաղ, որ հնարավորություն ընձեռի՝ մարդը ստեղծի, արարի: Օրենքը չպետք է սեղմի մարդուն, դրանից օգտվելու է եւ քաղաքացին եւ պետությունը: Երկրորդ, բոլոր մարդկանց մոտ կա չարություն՝ իմ, ձեր, մյուսների. Էդ չարությունը պետք է օրենքով սահմանափակվի, մի անգամ տուգանք, մյուս անգամ դատական եւ այլն: Օրենքները պետք է լինեն հստակ, երկիմաստություն չունենան: Ցանկացած քաղաքացի՝ ընթերցելով մեր սահմանադրությունը, պետք է հասկանա, թե այս երկիրը որ ուղղությամբ է գնում: Երրորդ խնդիրը, որ ես ինքս տեսնում եմ, պաշտպանությունն է. բանակը հզորացնել, անցնել պրոֆեսիոնալի, արդիական զենքերով զինել, այնպիսի պատրաստություն լինի, որ նման վիճակում մենք այլեւս չլինենք:

- Ինչպե՞ս եք պատկերացնում պրոֆեսիոնալ բանակը:

- Եռամսյակային հավաք ենք անում 20-30 տարեկանների շրջանում, մի ամիս նորմալ պատրաստում ենք այդ մարդկանց, որ զենքին տիրապետեն, հետները հոգեբանական աշխատանք տարվի, 2 ամիս գնում է դիրքեր: Մարդը ծառայության ժամանակ հազիվ 3 փամփուշտ է կրակել, հազիվ էլ բանակից պրծել ա, չի էլ ուզում հիշել: Բայց երբ որ դու նրան բերում ես այլ պայմաններում պատրաստում ես, մարդու մեջ կարող է սեր առաջանալ, եւ նա համաձայնություն տա պրոֆեսիոնալ բանակում ծառայել:

- Քարոզարշավին վերադառնանք: Ծայրահեղ լարված օրեր են լինում, փոխադարձ վիրավորանքներով, մեղադրանքներով: Ձեր կարծիքով ինչի՞ կհանգեցնի սա:

- Ես դեռ 10 օր առաջ եմ առաջինը դրա մասին ասել, որ սեւ ու սպիտակ եք արել, կենաց-մահու կռիվ է գնում՝ էս մի թեւն ուզում է գալ իշխանության, էս մի թեւն ուզում է դա պահել՝ ամեն գնով: Հիմա սա վերջում (եթե այն, ինչ ես եմ պատկերացնում, ասենք պայմանական 4 կուսակցություն են անցնում խորհրդարան) բերելու է բախման: Ես չեմ ասում քաղաքացիական պատերազմ, ասում եմ բախում:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Բախում է լինելու. ասենք դուք հաղթել եք, ես չեմ ընդունում ձեր հաղթանակը, ասում եմ կեղծել եք:

- Հետընտրական պրոցեսներ եք կանխատեսում:

- Այո, էս թեւի կողմնակիցները դուրս են գալու էստեղ կամ հակառակը, դա բերելու  է բախումների, որը չպետք է թույլ տալ: Դրա համար ասում ենք, որ մեր դերն այն է, որ էդ բախումները թույլ չտանք, ասում ենք մեզ ձայն տվեք, գոնե մի փոքր, որ մենք լինենք էդ մեջտեղի ուժը եւ կարողանանք...

- Ինչպե՞ս կկարողանաք դա կանխել. ասենք թե ստացել եք ձայներ եւ դարձել եք մեջտեղի ուժը:

- Գիտեք, ես չեմ կարող դա մեկնաբանել... Ընտրեք, կտեսնեք ինչպես կարող ենք:

- Հնարավո՞ր է որ, այդ պրոցեսի ժամանակ ընտրեք կողմերից մեկին եւ խորհրդարանում կոալիցիա կազմեք:

- Էսօր շուտ է դրա մասին խոսելը, ասելը, թե որ տարբերակը կընտրենք: Ես կարող եմ հստակ ասել միայն, որ մենք գնալու ենք այն ուժի հետ, որն իմ նշած գաղափարները ընդունում է, հուշագիր ենք կնքելու եւ գնալու ենք այդ ճանապարհը: Կարող է ոչ մեկն էլ չընդունի, ոչ մեկի հետ էլ չենք գնալու, բայց հանգստացնելու ենք բոլորին:

- Ի դեպ, ո՞վ է ձեր վարչապետի թեկնածուն:

- Մենք մեզ համեստ ենք համարում, մենք չենք կարող 3 ամսվա կուսակցություն ստեղծել եւ ասել՝ մենք վարչապետ ունենք: Դեմագոգիայով չենք զբաղվում: Ասում ենք կարող ենք 5, 7, 10 տոկոս ձայն հավաքել, եթե հասարակությունը հավատա, միանանք որեւիցե ուժի, որը կտանի այս ճանապարհը: Հայաստանում լինի կայունություն, հանգստություն ու զարգացում: 30 տարի միահեծան պառլամենտ եք ընտրել, թագավոր եք ընտրել եւ դա բերել է այս վիճակին, հիմա ասում ենք, սիրելի՛ ժողովուրդ, կա՛նգ առեք, մի՛ գնացեք այդ ճանապարհը, այդ ճանապարհը ոչ մի տեղ չի՛ տանում:

- Այն ուժը, որը կընդունի ձեր գաղափարները, վստա՞հ եք, որ տանելո՞ւ է այդ զարգացման ճանապարհը:

- Չտանի՝ դուրս ենք գալու:

- Բայց արդեն ազդած եք լինելու իրադարձությունների վրա:

- Ասենք եթե մենք հուշագիր ենք կնքել, կեսից դու խախտում ես, բաժանվում ենք, գնում՝ էն մեկին միանում:

- Պարոն Բաբայան, գանք Շուշիին. այսօր սա է ամենաքննարկվող թեման: Քաղաքական ուժերը իշխանություններին մեղադրում են Շուշին հանձնելու մեջ: Երեկ պատասխանելով, օրինակ, Քոչարյանի մեղադրանքներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա Շուշիում եղած եւ Շուշին թողած մարդկանցից  2-ը ձեր թիմում են. կանչեք, հարցրեք՝ ով է հանձնել Շուշին, ինչու են հանձնել»: Դժվա՞ր է բացահայտել՝ ով է հանձնել, եւ փակել այդ թեման:

- Ընդհանրապես ոչինչ դժվար չի՝ ցանկության դեպքում: Հիմա ընթանում են քրեական գործեր ընդհանրապես պատերազմին եւ Շուշիին վերաբերող: Կքննեն՝ հասարակությունը իրականությունը կիմանա: Որ չշտապենք, մի քիչ համբերությամբ լցվենք, ամեն ինչ պարզ է լինելու:

- Ինչո՞ւ եք վստահ, որ պարզ է լինելու:

- Վստահ եմ նրա համար, որ ես ինքս եմ այդ քննությանը մասնակից, եւ այն, ինչ ես գիտեմ, ես եմ ներկայացնում ոչ թե մտքերով, այլ փաստերով՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնին: Մինչեւ վերջ հետեւողական գնալու ենք, որ բացահայտվի, պարզ լինի եւ հասկանան՝ ինչ է կատարվել:

- Հարցի պատասխանը ի՞նչ կտա մեզ:

- Հարցի պատասխանը. ես համարում եմ, որ դա զուտ զինվորականների մեղքն է՝ գեներալիտետի, որ չեն կարողացել՝ 1. կառավարել, պատրաստ չեն եղել, 2. ռազմավարություն հասկացությունը իրենց համար՝ ոնց որ ես Կոսմոսից խոսեմ: Ուղղակի հին պատմությունը վերցնեիք, տեսնեիք՝ ով ինչ է արել Շուշին գրավելուց, ինչ է կատարվել, այդ նույնը կրկնեիք, ուրիշ ոչ մի բան պետք չէր:

- Ի վիճակի չե՞ն եղել դա անել, թե՞ եղել են այլ պատճառներ:

- Ոչ մի պատճառ չի եղել, մարդիկ ամբիցիոզ են, հնից որեւէ բան չգիտեն, բայց 27 տարի ներկայացրել են, որ իրենք ամեն ինչ գիտեն: Հիմա եկել է պահը ապացուցելու՝ չեն կարողացել: Փաստը սա է, պետք չի, որ դու ռազմագետ լինես, որ հասկանաս:

- Այսինքն այնուամենայնիվ այդ հանձնելու պահը կա:

- Եթե ունակ չես կազմակերպելու, ուրեմն հանձնելու ես: Բայց դա չի նշանակում, որ հատուկ ես հանձնել:

- Իսկ ո՞ր զինվորականներին նկատի ունեք, երբ որ ասում եք, որ նրանց մեղքն է:

- Բոլորին, առաջինը՝ Գլխավոր շտաբին, ամեն ինչի պատասխանատուն բանակում գլխավոր շտաբն է՝ ռազմավարություն, կազմակերպել, օպերացիա մշակել, հարված հասցնել, թե պաշտպանվել, ամբողջն անում է Գլխավոր շտաբը:

- Հիմա այդ պաշտոնյաների քաղաքականությամբ զբաղվելը խոսո՞ւմ է այն մասին, որ դրանով իրենք ուզում են պաշտպանվել:

- Բազմիցս ասել եմ, այո՛, ուզում եք թաքցնել ձեր բոլոր թերությունները:

- Հիմա մոդա է՝ խոսել Հադրութն ու Շուշին հետ բերելու մասին, Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին: Ինչպե՞ս եք պատկերացնում դա:

- Ես պատկերացնում եմ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը լինի ուժեղ, պաշտպանված, նոր մենք կխոսենք այդ մասին: Նրանք, ովքեր համարում են, որ Շուշին, Հադրութը, Մարտունիի, Ասկերանի տարածքներից, Մարտակերտի հարթավայրը, Շահումյանի շրջանը առանց պատերազմի կարող են հետ բերել՝ ուղեղի հիվանդություն ունեն, հարկավոր է բուժման տանել:

- Բանակցություններով դա հնարավոր չէ՞:

- Անհնարին է: Բայց մեր դիվանագիտության խնդիրը պետք է լինի առաջիկա տարիներին զբաղվի նրանով, որ փոխվստահություն ունենանք, ժողովուրդներն իրար վրա ավտոմատի «պրիցելով» չնայեն, դրանից հետո նոր հնարավոր կլինի Արցախի քաղաքական կարգավիճակի խնդիրը լուծել: Բայց լավ հասկանալով, որ Ադրբեջանը չի գնալու դրան, ռազմական գերատեսչությունը պետք է  զբաղվի բանակի պատրաստմամբ:

- Այսինքն այդ տարածքները հետ բերելու համար պատերազմն անխուսափելի՞ կլինի:

- Ես չասեցի, դա դուք ասեցիք: Կարող է Ադրբեջանը որոշի վաղը հետ տալ (կատակում է-խմբ.): 7 շրջանից քանի՞ մետր եք տվել այդքան տարի, իրենք էլ այդպես են: Ես մի անգամ ասել եմ՝ ադրբեջանցի, հայ, վրացի, Կովկասի ժողովուրդ են, ինչքան դուք եք տվել, էնքան էլ իրենք:

- Ինչպե՞ս եք պատկերացնում Գեղարքունիքի, Սյունիքի տարածքներում հայտնված ադրբեջանցիներին այնտեղից հեռացնելու հարցի լուծումը:

- Հայաստանն ունենում է բանակ, Հայաստանի տարածք մտած ադրբեջանցու խնդրիը լուծում է՝ ուզում ես գերեվարի, ուզում ես սպանի, ինչ անում ես, քո տարածքից մաքրում ես:

- Շատերն ասում են՝ դրանից հետո պատերազմ կսկսվի:

- Ոչ մի պատերազմ չի սկսվելու, բայց պիտի բանակ ունենանք, պատրաստ լինենք ցանկացած գործողության:

- Բանակ չունե՞նք հիմա:

- Եթե ունեք, խի՞ չեք անում:

- Մինչ բանակ ունենալը պետք է մնան այդ տարածքո՞ւմ:

- Այդքան ժամանակ պետք չի մնան: Պետք է եռամսյակային հավաք անել, մարդկանց պատրաստել, բաց տեղերը լրացնել, մնացած հարցերը արագ լուծել: Անպայման չի սպասես, որ բանակը մինչեւ վերջ կատարելագործվի, նոր խնդիր լուծես: Հիմա հույսներս դրել ենք, որ ռուսական կողմը պիտի համոզի՝ գերիներին տան: Թող զբաղվեն, բայց մենք որպես պետություն պարտավոր ենք մեր բանակով զբաղվել, պատրաստ լինենք, որ եթե մարդկային չեն հասկանում, նույն ձեւի քայլով փոխանակման գնալ: Դրա համար ասում եմ՝ չի կարելի չլինելով այդ բանակի ներսում, հասկանալ, թե ինչ կարող ես անել, որ այդ խնդիրները լուծես:

- Ինչո՞ւ եք բացառում, որ պատերազմ չի սկսվի, երբ մենք որեւէ քայլ անենք Սյունիքում կամ Վարդենիսում:

- Որովհետեւ այդ նույն պատերազմի ժամանակ հակառակորդի շտաբի պետին հանեցին, փախավ, հետո իրենց նախարարին հանեցին գործից, ամբողջ հետախուզությունը, որ լսվում է՝ իրենք իրար մեջ ինչ են խոսում, իրենց զորքի վիճակը ոնց է... ձեզ չթվա, որ իրենց վիճակը ավելի լավ է: Կարող են հոխորտալ, ասել պատրաստ ենք Սեւանը, Զանգեզուրը գրավել եւ այլն, իրականությանը չի համապատասխանում:

 - Իսկ ո՞րն է ադրբեջանցիների ներխուժման պատճառն, ըստ ձեզ, հասնել սահմանների դելիմիտացիային եւ դեմարկացիայի՞ն:

- Այո, լարվածություն ստեղծել, որ Հայաստանը արագ համաձայնի այդ փաստաթղթին, դրանով իսկ ճանաչի Նախիջեւանը եւ ընդհանրապես Ադրբեջանի ամբողջականությունը. Ղարաբաղի հարցն էլ դառնա Ադրբեջանի ներսի գործը: Հայերը մինչեւ այսօր ասում են, չէ՞, Նախիջեւանը ձերը չի, մերն է: Անեն էդքանը (դելիմիկտացիա, դեմարկացիա-խմբ.), ճանաչելու ես, որ իրենն է, չէ՞:

- Մեր պատասխանը ի՞նչ պետք է լինի:

- Պատասխանը պետք է լինի՝ Ղարաբաղի ամբողջականությունը, 1991 թվականի հանրաքվեի ժամանակվա այդ տարածքները վերականգնեք, այնուհետեւ տվեք Արցախին կարգավիճակ, նոր միայն Հայաստանը այդ ձեր պահանջներին կանդրադառնա:

Տպել
9209 դիտում

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ

Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել

Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է