211652_close_icon
views-count37367 դիտում article-date 12:50 21-02-2019

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 22-ամյա վարորդը Lada Granta-ով հայտնվել է դաշտում, արմատախիլ արել մի քանի ծառեր. վարորդն ու նրա 23-ամյա 3 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը17։00-ի սահմաններում Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Սուքիասյանը իր վարած Lada Granta մակնիշի E 564 AV 136 RUS համարանիշի ավտոմեքենայով Մեծավան-Տաշիր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել դաշտում՝ արմատախիլ անելով մի քանի ծառեր և բախվել ծառի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սուքիասյանն ու ուղևորներ՝ վարորդի համագյուղացիներ, 23-ամյա Նարեկ Սուքիասյանը, 23-ամյա Ռոմիկ Թմոյանը և 23-ամյա Զորիկ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Չոբանյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սաֆարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր