15:04  ,  7 նոյեմբերի, 2017

Մոուրինյոն մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից, գրում է express.co.uk-ը:

Պորտուգալացի մասնագետը դժգոհ է անգլիական ակումբում տեղի ունեցող որոշ հարցերից:

54-ամյա Մոուրինյոյի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպել են մարզիչի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:

Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2016թ. մայիսին՝ կնքելով 3 տարվա պայմանագիր: Նրա ղեկավարությամբ թիմը նվաճել է Անգլիայի սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի գավաթը՝ նվաճելով նաեւ Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում