25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ամբողջ երկիրը վխտում է լրտեսներով. «Հայաստան» դաշինք

Ամբողջ երկիրը վխտում է լրտեսներով։ Այս մասին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախընտրական քարոզչության ընթացքում, հունիսի 11-ի հանրահավաքում հայտարարեց «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանը։ Այս տեմպերով, նրա խոսքով, ադրբեջանցիները վաղն արդեն կհասնեն մինչեւ Երեւան։

Նա նկատեց, որ Հայաստանի իշխանությունները ձախողել են աշխատանքը բոլոր ոլորտներում, այդ թվում կորոնավիրուսի դեմ պայքարը։ «Նրանք ժողովրդին հասցրել են պարտության պատերազմում։ Դեռեւս անհասկանալի է, թե քանի զոհ ունենք եւ քանի անհետ կորած։ Ամենուրեք քաոս է տիրում։ Հունիսի 20-ին մենք կփակենք այս խայտառակ էջը։ Մենք Նիկոլին ու նրա ուսապարկերին ասում ենք՝ ոչ»,- ավելացրեց Հակոբյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ