Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի Է 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ կերամիկական Galaxy S10+ -ի թողարկման ամսաթիվը

Հայտնի Է 12 ԳԲ օպերատիվ հիշողությամբ կերամիկական Galaxy S10+ -ի թողարկման ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung-ն առանձին կթողարկի մեծացված ծավալով օպերատիվ եւ ներսարված հիշողությամբ ֆլագմանի լիմիտավորված տարբերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է XDA Developers-ը՝ վկայակոչելով Samsung Philippines-ին, Samsung Galaxy S10+ Limited Edition-ը վաճառքում կհայտնվի մարտի 15-ին: Լրագրողներն իմացել են սմարթֆոնի թողարկման ամսաթիվը Ֆիլիպիններում:

Կա այն բանի հավանականությունը, որ այլ երկրներում այն կթողարկվի ուրիշ օր: Սմարթֆոնը հետաքրքրություն Է ներկայացնում կերամիկական կորպուսի, 12 գիգաբայթ օպերատիվ եւ 1 տերաբայթ ներսարված հիշողության շնորհիվ: Սարքի արժեքը պետք Է կազմի 1599 եվրո: Galaxy S10 շարքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 20-ին: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ S10e-ի, S10-ի եւ S10+-ի նախապատվերները կբացվեն փետրվարի 21-ին՝ մոդելի շնորհանդեսի հաջորդ օրը: S10+-ը նման ծավալի օպերատիվ հիշողությամբ առաջին սարքը չԷ: Առաջինը դարձել Է Lenovo Z5 Pro սլայդերը, որը թողարկվել Է Չինաստանի համար, հաղորդել Է Life-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am