Բաժիններ՝

Իրանի և Կատարի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցի իրադրությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կատարի իր պաշտոնակից Մոհամադ բեն Աբդեռահման ալ Թանիի հետ քննարկել է Պարսից ծոցի իրադրությունը: Այդ մասին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ բանակցությունները կայացել են Կատարում, նախարարները նաեւ արծարծել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանում իրադրության զարգացման շուրջ Պարսից ծոցի երկու հարեւան պետությունների միջեւ մշտական կոնսուլտացիաների անցկացման անհրաժեշտության հարցը:

Զարիֆը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգության համար պատասխանատվություն են կրում այդ տարածաշրջանի երկրները, այլ ոչ թե արտասահմանյան ուժերը: Պարսից ծոցում պարեկման գծով կոալիցիա ստեղծելու ԱՄՆ-ի ձգտման ֆոնին նա նշել է, որ ավելի վաղ ռազմական կոալիցիաները անհաջողության մատնվել:

Մինչ այդ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի-Ռըզա Թանգիսիրին Аl-Mayadeen հեռուստաալիքին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին: Նա հավելել է, որ Պարսից ծոցում իսրայելական ռազմական նվերի հայտնվելը կարող է պատերազմի հանգեցնել տարածաշրջանում:

Ծովակալի խոսքով՝ ԻՀՊԶ-ի ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում եւ օտարերկրյա ռազմական նավեր այնտեղ հարկավոր չեն: Իրանը Հորմուզի նեղուցի անվտանգությունը կապահովի այնքան ժամանակ, քանի դեռ կարող է նավթ արտահանել, հավելել է Թանգիսիրին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս