▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքի ընդունվելու հիմնական տրամաբանությունը ծանոթ ու մեջք ունենալն է. Փաշինյան

 

Պետք է արձանագրենք, որ դեռեւս ապրում ենք մի երկրում, որտեղ աշխատանքը ընդունելու հիմքը կաշառք, ծանոթ ու մեջք ունենալն է։ Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, այս ոլորտում դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել. «Ես մի քննարկման ժամանակ հայտարարեցի, որ մենք առաջիկայում պետք է իրականացնենք հեղափոխության կարեւոր փուլը, կադրային հեղափոխությունը, որն օգուտ կբերի հանրությանը»,-ասաց նա։

 

 

 

 

 

 

Փաշինյանը նկատեց նաեւ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ամեն օր մտածի իր ունակությունները մակարդակը բարձրացնելու մասին. «Այսօր ժամանակակից աշխարհում շատ դժվար է աշխատանք գտնել մարդուն, ով 1-2 օտար լեզու չգիտի։ Այսօր կան մարդիկ, որոնք անգամ բուհն ավարտելով չգիտեմ օտար լեզուներ։ Մենք պետք է հասկանանք, որ աշխատանքի շուկայում պահանջներն անընդհատ մեծանում են։

Ես չեմ կարող պնդել, որ աշխատանք ստանում են միայն ամենաարժանավորները»։

 

 

 

 

 

 


«Պետական մակարդակով կադրային բանկ ստեղծելու նպատակ կա, որտեղ աշխարհի յուրաքանչյուր ծայրերից յուրաքանչյուր քաղաքացի, ով հայերենի է տիրապետում, կարող է իր հավակնությունները ներկայացնել այդ հարթակին, իսկ նա էլ կֆիլտրի ու կփորձի կառավարությանը ներկայացնել լավագույններին»:

Ըստ վարչապետի՝ յուրաքանչյուրի ինտելեկտուալ ու պրոֆեսիոնալ մակարդակը պիտի բարձրացվի: 

«Հայաստանում կա ոլորտ, ավելի միշտ 4000-ից ավել թափուր աշխատատեղ կա, և դա ինֆորմացիոն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է»,-ասաց նա՝ հրավիրելով այս ոլորտում աշխատանքի:

 

Կարդացեք նաև՝ Նախիջևանի հետ սահմանին և շփման գոտում կուտակումներ կան, ինչպիսիք եղել են Ապրիլյան պատերազմի օրերին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանդիպել է Ռոբերտ Աբաջյանի հորը, նրանք չեն արտագաղթել արտերկիր

Կարողանալու ենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը աննախադեպ մակարդակի իջեցնել. Փաշինյան

Կան մարդիկ, ովքեր ասում են, որ 1-2 ամիս կանցնի, կմոռանան և կսկսեն փող աշխատել. Նիկոլ Փաշինյան

Մեր ֆուտբոլում փոփոխություններն անխուսափելի են. Փաշինյանը հիշեցրեց ՀՖՖ-ում ընտրությունների մասին

Եթե Վեհափառի դեմ բողոքի գործողություններում մարդիկ գծեր են անցել, դա պետք է հստակ արձագանք ստանա. Փաշինյան

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին