Dеutsche Welle. Ինչպես է Փաշինյանը կոռուպցիայից զերծ Հայաստան կառուցում

Dеutsche Welle. Ինչպես է Փաշինյանը կոռուպցիայից զերծ Հայաստան կառուցում

PanARMENIAN.Net - ՀՀ նոր կառավարության հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարը չի մարում, հակառակը՝ նոր ոլորտներ է ընդգրկում: Իրավապահների տեսադաշտում են հայտնվում մարդիկ, որոնք դեռ մի քանի ամիս առաջ շատ բարձր պաշտոններ էին զբաղեցնում: Կարծես թե, Փաշինյանի այն խոսքերը, թե ժողովրդից գողացված բոլոր փողերը վերադարձվելու են և Հայաստանը «կոռուպցիայից զերծ երկիր է լինելու», զուտ դեկլարատիվ չեն, գրում է Dеutsche Welle-ն:

Միայն վերջին շաբաթվա ընթացքում քրգործեր են հարուցվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նրա եղբոր և ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ: Ըստ ՀՀ Քննչական կոմիտեի, պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ են կասկածվում տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և ԱԺ նախորդ գումարման պատգամավոր Մհեր Սեդրակյանը: Իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքի անդամները կասկածվում են ապօրինի հարստացման մեջ: Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդրի որդիները քննության տակ են:

Միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ սա նոր իշխանությունների հայտարարած կոռուպցիայի դեմ պայքարի երկրորդ ալիքն է և, հավանաբար, իրադարձությունները կզարգանան նույն հունով: Մինչդեռ, փորձագետը կարծում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ փուլն ավելի շուտ պայքար է կաշառակերների, ոչ թե բուն կոռուպցիայի դեմ:

«Դա օրինաչափ է, քանի որ առանց համակարգային բարեփոխումների, որոնք կզրկեն կոռուպցիան նյութական բազայից, ներքին քրեական կապերից և այլ տարրերից, կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող համապարփակ լինել», -ասել է Մեհրաբյանը: Նա նշել է, որ իշխանություններն այս հարցում բացառիկ քաղաքական կամք են դրսևորում:

«Կարճաժամկետ առումով, այդ հարցերը կարող են լուծվել, բայց դրա համար պետք է ԱԺ նոր ընտրություններ անցկացնել: Եվ հետո գործող թերի դատական համակարգի պայմաններում այդ պայքարը դեռ երկար կարող է տեղում դոփել»,-ասել է Մեհրաբյանը՝ կարևորելով, որ բոլոր հարուցված գործերը հասցվեն դատարան:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---