19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Ամուլսարի հանքի նայողն Արմեն Սարգսյանն է: Նախագահի մասին՝ ավելի շատ վատը, քան լավը. Մեդիապաշտպան

2019թ-ի սեպտեմբերի 11-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի (ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of ArmeniaՆախագահի) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 1420 հոդված, որոնցից 46-ը եղել է բացասական, 15-ը՝ դրական, 1359-ը՝ չեզոք։
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի մասին մշտադիտարկված 20 օրերի ընթացքում գրվել են ավելի շատ բացասական, քան դրական հոդվածներ։

Օրերս մահացել էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Լրատվականներն արձանագրել են, որ Արմեն Սարգսյանը ցավակցություն չի հայտնել Հայկ Հարությունյանի մահվան կապակցությամբ և քննադատել են այդ քայլը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարցազրույցներից մեկում անդրադարձել է Ամուլսարի՝ որպես հանք շահագործման խնդրին և մեղադրել է Արմեն Սարգսյանին այդ հարցով։ Հրանտ

Բագրատյանը պահանջել է հրապարակել Ամուլսարի պայմանագիրը, որպեսզի Արմեն Սարգսյանի մեղքն այդ հարցում բացահայտվի։ Իսկ նախկին ԱԱԾ փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանն ասել է, որ օդում կախված լուրերի համաձայն՝ «Ամուլսարի հանքի նայողն Արմեն Սարգսյանն է»։

Արմեն Սարգսյանին նաև մեղադրում են Սահմանադրական կարգը չպահպանելու համար։ Ըստ հրապարակման՝ Արմեն Սարգսյանը թերացել է Սահմանադրական կարգի պահպանության հարցում, որը նրա անմիջական պարտականությունն է։

Նախկին նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի զրույցին, որտեղ վերջիններս դիետայից էին խոսել և քննադատել է տոնական օրերին սրբավայրում նմանատիպ խոսակցություններ վարելը։

Որպես դրական հոդված դիտարկվել է հրապարակումը, ըստ որի՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Ժակ Շիրակի հիշատակի մատյանում գրառման համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ղեկավարներին։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ