Բրիտանացին ստուգել է մոռացած վիճակախաղի տոմսն ու շահել 76 միլիոն ֆունտ ստերլինգ
Մեծ Բրիտանիայի բնակիչը 76 միլիոն ֆունտ ստերլինգ է շահել վիճակախաղի տոմսով, երբ գործընկերներն ու բարեկամուհին ստիպել են նրան ստուգել կուտակած տոմսերը։
Գազետա.ռու կայքը, հղում անելով Sky News-ին, գրում է, որ 51-ամյա շինարար Էնդրյու Քլարկը Բոսթոնից գնել է վիճակախաղի տոմսեր և չի ստուգել, հավաքել է իր մեքենայի մեջ։ Նրա մերձավորները վեց ամիս շարունակ համոզել են, որ ստուգի տոմսերը։
«Այս պատմությունը նման է Սուրբ Ծննդյան հեքիաթի կապված մարդու հետ, ով գրեթե կորցնում էր 76 միլիոն ֆունտ»,- ասել է Քլարկը։
Սա Մեծ Բրիտանիայում 12-րդ ամենամեծ հաղթանակն է։