Տոնոյան․ «5-րդ շարասյան» վերաբերյալ թեզը և դրա քննարկումն անընդունելի են

Տոնոյան․ «5-րդ շարասյան» վերաբերյալ թեզը և դրա քննարկումն անընդունելի են

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչեցրած հայտարարությունը, ասել է, որ «հինգերորդ շարասյան» վերաբերյալ թեզը և դրա քննարկումն անընդունելի են իր համար։

Տոնոյանն արձագանքել է վարչապետի հայտարարությունը մեկնաբանելու լրատվամիջոցների խնդրանքին։ Փաստաբանական խումբը ստացված հարցերը միավորել է մեկում՝ «վերջին մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խոսել է 2020թ. պատերազմի ընթացքում բանակում գործող «հինգերորդ շարասյան» մասին, պատերազմի ընթացքում կամ դրա ավարտից հետո Փաշինյանը Ձեզ երբևէ ասե՞լ է, որ զինված ուժերում «հինգերորդ շարասյուն» կա:

«Ոչ, այդպիսի ակնարկ անգամ չի եղել: «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ներգցված թեզը և դրա քննարկումն անընդունելի են ինձ համար, քանի որ այն ՀՀ զինված ուժերում պառակտում մտցնող քաղաքական շահարկում է:

Նաև չգիտեմ՝ ՀՀ վարչապետը որևէ շարասյան գոյության ապացույց ունի, թե ոչ, բայց, եթե չեմ սխալվում, հայտարարել է, որ իր գնահատականները հիմնված են փաստերի վրա:

Համոզված եմ, որ պետք է դադարեցնել նշված քաղաքական շահարկման հանրային քննարկումը և սպասել իր նշած փաստերի հրապարակմանը՝ հաշվի առնելով նաև նոր ռազմական գործողությունների վերսկսման լիովին հավանական լինելը»,-ասել է Տոնոյանը, հայտնում է նրա Փաստաբանական խումբը։

Վարչապետն ասուլիսում հայտարարել է, որ հայկական կողմը պարտվել է 44-օրյա պատերազմում, քանի որ «բանակում գործել է 5-րդ շարասյուն»։ Նա հավելել է, որ իր ասածը շատ մեծ աղմուկ է բարձրացնելու, բայց դա իր համոզմունքն է՝ հիմնված մի շարք փաստերի վրա։

«Ես կարծում եմ, որ եթե ուշադիր նայեք, դուք ինքներդ այս փաստերը կտեսնեք։ Կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ արած այս հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա, որքան հիմա»,- ասել է նա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---