Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Քաղաքական ջերմաստիճանը բարձր ա էղել…». Սամվել Բաբայանը հիմնավորեց իր վերաքննիչ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սամվել Բաբայանի ու մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Վերաքննիչ բողոքներ բերված են երեք ամբաստանյալների՝ Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի, Արմեն Պողոսյանի մասով:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ և 190 հոդվածի 1-ին մասերով:

Բաբայանը, ըստ մեղադրանքի, դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն, պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք՝ ներկանյութով պատված եվրո թղթադրամներ՝ դրանց հանցավոր ծագումն ու իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով: Խոսքը կարմիր ներկանյութով պատված 101 հատ 50 եվրո և 2 հատ 20եվրո արժողությամբ թղթադրամների մասին է, որոնց անհաջող «լվացման» փորձ էր կատարվել՝ ըստ մեղադրանքի:

Գործով ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրական դատավճիռ է կայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ:

Գործով բոլոր ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել առաջադրված բոլոր մեղադրանքներով:

https://www.youtube.com/watch?v=tgkUvyYDPJ0

Բողոք բերած ամբաստանյալներից՝ Սամվել Բաբայանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Սանասար Գաբրիելյանը՝ 3 տարի, Արմեն Պողոսյանը՝ 2 տարի ազատազրկման:

Վերաքննիչ բողոքների պահանջը բոլոր երեքի դեպքում նույնն է՝ ճանաչել անպարտ ու արդարացնել:

Սանասար Գաբրիելյանը, ով հրաժարվել էր փաստաբանի ծառայություններից, ինքն է բողոք ներկայացրել ու վերաքննիչ քերական դատարանի նախորդ նիստում արդեն իսկ հակիրճ հիմնավորել էր իր բողոքը՝ պահանջելով իր վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ:

Դատական այս նիստին վերաքննիչ բողոքը հիմնավորեց Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը:

Զինամթերք հանդիսացող «Իգլայի» արձակման խողովակի ու հրթիռի ձեռքբերման դրդչության մեղադրանքը, որ առաջադրված է Սամվել Բաբայանին, պաշտպանը գնահատեց որպես անհիմն մեղադրանք՝ պնդելով, որ այն «հաստատված չէ որևէ փաստական տվյալով, կառուցված է ենթադրությունների վրա, ձևակերպումը չի բխում գործի նյութերից»: «Փողերի լվացման» դրվագով Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքը պաշտպանը նույնպես գնահատեց որպես անհիմն: Տվյալ մեղադրանքի հանցակազմի առարկան կարող է լինել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը, որն օրինականացնելուն՝ «լվանալուն» ուղղված կլինեն հանցավոր գործողությունները, ընդ որում՝ այդ գործողություններն էլ պետք է որ կատարվեն ուղղակի դիտավորությամբ: Սակայն ըստ պաշտպանի՝ գործով հիմնավորված չէ, որ ներկոտված եվրոները հանցավոր ճանապարհով են ձեռք բերված ու հետևաբար՝ հանցակազմի առարկա են հանդիսանում: Այս մեղադրանքը, առարկայազուրկ լինելով, անհիմն է, հետևաբար հանցակազմի բացակայության հիմքով այս դրվագով ևս Սամվել Բաբայանը պետք է ճանաչվի անպարտ ու արդարացվի:

Պաշտպանը հիմնականում կրկնեց առաջին ատյանի դատարանում իր ներկայացրած փաստական տվյալները, եզրահանգումներն ու պահանջները:

Բողոքը հիմնավորող ելույթ ունեցավ Սամվել Բաբայանը: Նա ասաց. «Ես առաջին հերթին չեմ էլ ուզեցել պաշտպանվել, քանի որ չեմ կատարել էն, ինչում առաջին ատյանի դատարանն ինձ մեղավոր է ճանաչել»:

Սամվել Բաբայանը նշեց, որ ինքն ընդամենը խորհրդատվություն է կատարել՝ Սանասար Գաբրիելյանն իրեն ցույց է տվել լուսանկար, ինքը նրան բացատրել է, որ զենք լինելու համար դա պետք է «կոմպլեքս» լինի, իսկ տվյալ դեպքում միայն «տրուբա է»՝ խողովակ՝ գրական հայերենով ասած:

Ըստ Սամվել Բաբայանի՝ Սանասար Գաբրիելյանը հարցրել է՝ կարող ա՞ էդ տրուբեն պետք գա մեր բանակին. «Ասել եմ՝ ինչի՞ չէ… բայց եթե ձեռիդ բռնեն՝ պրոբլեմ ես ունենալու»:

Սամվել Բաբայանը խորհուրդ է տվել Արցախի Նարիշտար գյուղի մոտակայքում խողովակը թաղել, այդ մասին ասել որևէ «թևավորի»՝ բանակի սպայի, եթե բանակին պետք լինի, թող գնան թաղած տեղից հանեն: Թե ինչո՞ւ է հատկապես Նարիշտար գյուղի անունը տվել՝ Սամվել Բաբայանը բացատրեց, որ այդ գյուղի «ներքևի գյուղում» Սանասարը բարեկամներ ուներ, այնտեղ ավելի հեշտ կարող էր թաղել:

Ըստ Սամվել Բաբայանի՝ այն բանից հետո, երբ ինքը Սանասարին ասել է, որ «Իգլան» «կոմպլեկտ» պիտի լինի՝ «կոմպլեկտ» բառն օգտագործել են նաև Արմեն Պողոսյանն ու Սանասար Գաբրիելյանը՝ հրաժարվելով իրենց առաջարկվող խողովակը գնելուց:

Սամվել Բաբայանը նշեց, որ մեղադրանքի հիմքում դրված գաղտնալսումների վերծանումների արձանագրություններում որոշ կարևոր հատվածներ բաց են թողնված՝ իբր լավ չեն լսվում, իբր՝ ինքը հատուկ շշուկով է խոսել: Բայց իր կոկորդը վնասված է, ինքը միայն այդ պատճառով է ցածրաձայն խոսել:

Սամվել Բաբայանն ընդգծեց, որ ինքը փաստերի մասին է խոսում. «Բայց եթե փաստերը անտեսելով կարաք մեղադրեք՝ օրենքն էլ եք դուք, դատարանն էլ, դատեք…»:

Սամվել Բաբայանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում ինքը հարցրել է գործով վկա, մեկ այլ գործով մեղադրյալ, ազատության մեջ գտնվող Հ. Մայիլյանին՝ եթե խողովակի համար նրան վճարեին, դարձյա՞լ խողովակը հանձնելու էր ԱԱԾ մարմիններին: Մայիլյանը պատասխանել է՝ չէ, եթե փողը տային, չէի հանձնի. «Էդ մարդը ավելի ծանր արարք է կատարել ու ազատության մեջ է, իսկ ես անազատության մեջ եմ… Չեմ ուզում քաղաքականացնել, բայց խնդրում ու միջնորդում եմ՝ հրավիրեք իրեն, էստեղ բերեք նաև Աղվանյանին ու հարց ուղղեք՝ Վրաստանից զինամթերք տեղափոխե՞լ է Հայաստան, ինձ հետ ի՞նչ առնչություն է ունեցել: Եթե չեք հրավիրի, ուրեմն՝ պատվերը հաստատում եք… Էդ անձը աղբյուրն ա՝ գլխավոր հանցագործը… Նրան արդեն Հայաստան են բերել՝ ուրախ ենք, բայց բերեք էս դահլիճ, որ մի հարց տանք՝ ի՞նչ ա տեղափոխել… Ես պնդում եմ՝ Վրաստանից Հայաստան հրթիռ չի տեղափոխվել, բայց եթե ուզում եք ինձ անպայման դատեք՝ դատեք…»:

Սամվել Բաբայանը նշեց, որ Սանասար Գաբրիելյանը իրենից գումար է ուզել՝ խոսքը ընտրությունների հետ կապված գումարի մասին է եղել, ինքը նրան ասել է, որ այդ հարցով դիմի «ՕՐՕ» դաշինքի Էջմիածնի շտաբի պետ Լուիզային. «Էս փաստերը շրջանցելով՝ ինձ մեղադրում եք մի բանի համար, որ ես կապ չունեմ… Էս մարդիկ՝ Սանասարը, մյուսները, իրենց մեղքը չեն ընդունում, իմ մեղքն ինչի՞ պիտի ընդունեն… Դատարանը պետք ա փաստերով առաջնորդվի, ոչ թե ենթադրություններով: Բայց եթե ենթադրություններով պիտի դատեք՝ գնամ հանգիստ նստեմ… Ես բոլոր ատյաններով անցնելու եմ, ուզում եմ, որ իմանաք… Ինձ մեղադրել են փողերի լվացման համար՝ ես ի՞նչ եմ արել՝ գողությո՞ւն եմ արել, գողությանն օժանդակե՞լ եմ… Ո՞ր կետն եմ խախտել… Ես մատնանշել եմ, թե էդ եվրոները ումից եմ ստացել՝ Վասյայից… Նրան ո՛չ կանչել են, ո՛չ հարցաքննել են… Ռուսներն էդքան է՞շ էին, չէի՞ն հասկանում, որ գրում էին՝ ստեղ գործ չկա, ու գործն ուղարկում էին ստեղ, ու դուք ստեղ գործ եք հարուցում…»:

Սամվել Բաբայանը կասկած հայտնեց նաև վերաքննիչ դատարանի անաչառության վերաբերյալ՝ վկայակոչելով գործը դատական քննության նշանակելու որոշումը: Նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանն ասաց. «Եթե կասկածի տակ եք դնում վերաքննիչ դատարանի անաչառությունը, ձեր բողոքն ու այս քննությունը անիմաստ են դառնում… Եթե ձեր մեջ նստվածք է տվել գործը դատաքննության նշանակելու՝ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը, ապա պետք է իմանաք, որ այդ որոշմամբ ոչինչ կանխորոշված չէ՝ խորհրդակցեք ձեր պաշտպանի հետ, նա կբացատրի…»:

Սամվել Բաբայանն ասաց, որ ցանկացած անձի էլ՝ եթե տասն ամիս գաղտնալսեն, հետո նրա խոսակցության կոնտեքստից մտքեր հանեն, կարող են դատել…

Ըստ Սամվել Բաբայանի՝ 2017 թվականի մարտին «քաղաքական ջերմաստիճանը բարձր ա էղել, հարկ են համարել իմ դեմ գործ հարուցել… Եվ առաջին ատյանի դատարանը, կարող եմ ասել, դատախազության մաս է… Ստից մեղադրանքներով ինձ չմեղադրեք…»:

Սամվել Բաբայանի կարծիքով՝ իրեն պետք է արդարացնեն այս գործով, բայց գործը նորից պիտի հետ ուղարկեն ու նախաքննեն, որ իմանան՝ իրականում ինչ է եղել…

Արմեն Պողոսյանի՝ «Ժորիկի» շահերի պաշտպան Վ. Կիրակոսյանը հիմնավորեց իր բերած բողոքը՝ պահանջելով հանցավոր արարքի կատարումից կամովին հրաժարվելու հիմքով իր պաշտպանյալին ճանաչել անպարտ ու արդարացնել: Սա էր պաշտպանը պահանջել վերաքննիչ դատարան ներկայացրած գրավոր բողոքում: Դատարանում պաշտպանն իր ելույթում փորձեց ընդլայնել բողոքի սահմանները ուխնդրեց՝ իր պաշտպանյալի մեղքն ապացուցված գնահատելու դեպքում նրա նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել:

Վերաքննիչի դատավորները պաշտպանին մի քանի անգամ բացատրեցին, որ վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ծավալից դուրս գալ չի կարող՝ օրենքի պահանջով:

Արմեն Պողոսյանը նույնպես պնդեց, որ ինքը կամովին հրաժարվել է խողովակի ձեռքբերումից. «Ես ո՛չ տեղափոխել եմ, ո՛չ փող եմ վճարել»:

Նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը Արմեն Պողոսյանին հարցրեց. «Ինչի՞ համար էիք ձեզ վրա վերցրել բանակի համար զենք-զինամթերք ձեռք բերելու՝ ՊՆ գործառույթը, ի՞նչն էր ձեր նպատակը: Ինչի՞ համար էիք ծախսեր անում…»:

Արմեն Պողոսյանն ասաց. «Նպատակը բանակին օգնելն էր… Ծախսերը ես չէի անելու, Սանասարն էր անելու: Ես մտածել եմ՝ նվիրատվություն է բանակին, ուրեմն՝ հանցագործություն չի… Բանակի հետ հարցերը Սանասարը պիտի պարզեր: Գիտեի, որ մեծ հնարավորություններ ունի, ընկերներ…»:

Դատավորն ասաց. «Անցել են 90-ականները: Պատկան մարմիններ կան, այդ հարցերը պետականորեն են լուծվում… Մի՞թե դուք չգիտեիք, որ զենք-զինամթերք ձեռք բերելը հանցավոր արարք է»:

Պողոսյանը պատասխանեց. «Սանասարն ասում էր՝ 1991-ին իր մեքենայով է զենք հասցրել…»:

«Ուրեմն էն ժամանակից բան չի՞ փոխվել»,- հարցրեց դատավորը:

Արմեն Պողոսյանը պատասխանեց. «Դե փոխված չի, որ հիմա էլ գումար են հավաքում… Ես երբ իմացել եմ, սկսել եմ հրաժարվել… Գաբրիելյանն ասել ա՝ կարող ա ներքին օրգանների հետ պրոբլեմներ ունենայի…»:

Դատավորներից՝ Մխիթար Պապոյանը Արմեն Պողոսյանին հիշեցրեց, որ իր ասած «հրաժարումից» հետո, երբ Մայիլյանի հետ գնացել է նրա ավտոտնակ, ու Մայիլյանը լուսանկարել է «Իգլայի» խողովակը, Արմեն Պողոսյանը այդ խողովակի վրա դրել է… «ՕՐՕ» դաշինքի բուկլետը. «Ինչո՞ւ էիք բուկլետը դնում խողովակի վրա, ո՞ւմ համար էր լուսանկարում Մայիլյանը, եթե դուք արդեն հրաժարվել էիք այդ խողովակը ձեռք բերելուց»:

Արմեն Պողոսյանն ասաց, որ լուսանկարը Սանասարին պիտի ցույց տար, որ նա չմտածեր, թե խողովակի լուսանկարը ինտերնետից են քաշել, հավատար, որ խողովակը Հայաստանում է…

«Բայց եթե այդ փուլում արդեն հրաժարվել էիք, էլ Սանասարին ի՞նչ էիք համոզելու՝ որ խողովակն իրական է՝ արժի՞, թե չարժի՞ ձեռք բերել… Ձեր ի՞նչ խնդիրն էր, եթե շահագրգռվածություն չունեիք…»:

Այս հարցին Արմեն Պողոսյանը պատասխանել չկարողացավ: Նա միայն արտաբերեց. «Ոնց Մայիլյանն ասել ա, արել եմ…»:

Նախագահող դատավորը, անդրադառնալով Մայիլյանին ու Աղվանյանին վերաքննիչ դատարան հրավիրելու և հրացաքննելու՝ Սամվել Բաբայանի ելույթում հնչած միջնորդությանը, ասաց, որ նոր ապացույցներ ձեռք բերելու փուլում հնարավորություն կլինի նմանատիպ միջնորդություններով հանդես գալ, ու դատարանը դրանց կանդրադառնա օրենքով նախատեսված փուլում:

Ինչպես առաջին ատյանի դատարանում, վերաքննիչում ևս Սանասար Գաբրիելյանն աչքի էր ընկնում իր ժպտադեմությամբ ու ակտիվությամբ, մանավանդ՝ Արմեն Պողոսյանի ելույթի ժամանակ: Դատավորները Գաբրիելյանին հորդորեցին. «Ձեր ակտիվությունը սառեցրեք»:

Ապա նախագահողը նշեց, որ հաջորդ նիստում, մինչև մեղադրողի պատասխան ելույթը լսելը,  Սանասար Գաբրիելյանին հնարավորություն կտրվի լրացնելու իր վերաքննիչ բողոքը, քանի որ նրա բողոքը բավական հակիրճ էր, բացի այդ՝ նա չի օգտվում փաստաբանի ծառայություններից:

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում