1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արևի քաղաքի» հերոսների կյանքն ընթանում է կիսալքված լեռնարդյունաբերական քաղաքի ավերակներում

«Արևի քաղաքի» հերոսների կյանքն ընթանում է կիսալքված լեռնարդյունաբերական 
քաղաքի ավերակներում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ներառվել է նյույորքցի ռեժիսոր Ռաթի Օնելիի «Արևի քաղաքը» կինոնկարը: Վրաստանում նկարահանված ֆիլմը պատմում է մարդկային երազանքների մասին: Հուլիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը ֆիլմի շուրջ խոսեց օպերատորը:

«Ֆիլմն իր բովանդակությամբ ու սյուժեով եզակի է: Հերոսները չորսն են. նրանցից մեկը երաժշտության ուսուցչուհի է, մյուսը միաժամանակ աշխատում է և՛ հանքահորում, և՛ թատրոնում, հաջորդ երկու հերոսները երիտասարդ մարզիկներ են, մեդալակիրներ, որոնք անորոշության մեջ են և փորձում են ապրուստի միջոցներ հայթայթել»,-«Արմենպրես»-ի  հաղորդմամբ` նշեց օպերատոր Արսենի Խաչատուրյանը:

Նա շեշտեց, որ կինոնկարը ցուցադրվել է Բեռլինում և դրական արձագանքների  արժանացել ու լավ ընդունվել և՛ քննադատների, և՛ կինոյի երկրպագուների կողմից: Դահլիճները մարդաշատ են եղել:

Արսենիի հայրը հայ է: Նա շեշտեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում և շատ է սիրում մեր երկիրը: Արսենին նկարել է կարճամետրաժ և լիամետրաժ կինոնկարներ: Օպերատորի մասնագիտությունը նրան գրավել է, քանի որ իր մայրը լուսանկարիչ է: Նա ասաց, որ ծանոթ է հայ ռեժիսորներին, կինոյի պատմությանը, հայ մշակույթին ու մեծ սիրով կհամագործակցի տեղի մասնագետների հետ, եթե լինեն առաջարկներ:

Ֆիլմի արտասովոր հերոսների կյանքը, երազանքներն ու ճակատագրերը ծավալվում են կիսալքված լեռնաարդյունաբերական քաղաքի ավերակներում: Երաժշտության ուսուցիչն ավերում է քաղաքը, որպեսզի իր և ընտանիքի համար նոր կյանք կառուցի, հանքափոր դարձած դերասանն ապրում է դժոխքում՝ անկարող որոշում կայացնելու սիրած գործի՝ թատրոնի, և փողի՝ հանքում աշխատելու միջև: Իսկ երկու թերսնված մարզիկներ պետք է շարունակեն վազել, որպեսզի կարողանան գոյատևել:

«Ոսկե ծիրան» փառատոնն 2017-ն ստացել է 1100 հայտ՝ 96 երկրից: Մրցութային ու արտամրցութային ծրագրերում ընդգրկվել են ավելի քան 100 ֆիլմ։

«Ոսկե ծիրան» փառատոնի բացմանը կներկայացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմը, քանի որ այս տարի լրանում է ժապավենի նկարահանման 90-ամյակը: Փառատոնի փակմանը կինոյի երկրպագուների համար կցուցադրվի  
ռեժիսոր Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրությունը» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվում է 2003 թվականից: Այն տարեցտարի ընդլայնել է իր աշխարհագրությունը` Հայաստան բերելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող և ստեղծագործող ռեժիսորների, դերասանների, պրոդյուսերների ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]