Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սկանդալ Թուրքիայում․ Մխիթար Հայրապետյանը դիմել է ՖԻԴԵ-ին

Թուրքիայի Սըվազ (պատմական Սեբաստիա) քաղաքում օգոստոսի 19-ին, մեկնարկել է Sivas Buruciye International Open Chess Tournament-A-ը, որին մասնակցության հրավեր էր ստացել նաև Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, միջազգային կարգի վարպետ, Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գևորգյանը:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է կատարել ՀՀ ԱԺ կրթության, մշակույթի և սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Մեր մարզուհուն, սակայն, բոլոր պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո՝ վերջին պահին, մրցաշարի կազմակերպիչներից Մուսթաֆա Էրօղլուն տեղեկացրել է, որ ադրբեջանցի մարզիկներն իրենց վերջնագիր են ներկայացրել` հրաժարվելով մասնակցությունից։ Ըստ Էրօղլուի՝ ադրբեջանցի շախմատիստներն այդ քայլին գնացել են, քանի որ հայ մարզուհին պետք է մասնակցեր մրցաշարին։ Արդյունքում հայ շախմատիստուհին այլևս հնարավորություն չի ունեցել մասնակցելու միջազգային մրցաշարին, քանի որ ճանապարհածախսն ու կեցության գումարը պիտի հոգար հրավիրող կողմը, որն էլ, փաստացի, հրաժարվել է:

Այսպիսով, հերթական անգամ առերեսվում ենք սպորտի մեջ ռասիզմի ու արմենոֆոբիայի դրսևորման խիստ դատապարտելի երևույթին. ընդամենը երեք ամիս առաջ հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ Ադրբեջանի կողմից անվտանգության բավարար երաշխիքներ չտալու ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելու պատճառով:

Այժմ իրավիճակի բացառիկությունն այն է, որ վերոնշյալ շախմատային մրցաշարը ոչ թե Ադրբեջանում է անցկացվում, այլ երրորդ երկրում՝ Թուրքիայում, և, փաստացի, ադրբեջանական կողմը ճնշում է գործադրել՝ առաջնորդվելով ռասիստական հռետորաբանությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դիմում եմ Շախմատի միջազգային ֆեդերացիային՝ ՖԻԴԵ-ին, ուսումնասիրելու ստեղծված իրավիճակը և մարզասեր հանրությանը տրամադրելու պատասխաններ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Դատապարտող հայտարարությունները, ավաղ, այլևս չեն կարող վերականգնել մեր մարզուհու մասնակցությունը մրցաշարին ու արդեն իսկ անդրադարձել են նրա բարոյահոգեբանական վիճակի վրա, սակայն կարող են թույլ տալ խուսափել ռասիստական ու այլատյացության հետագա դրսևորումներից:

Սպորտի առաքելությունը դեռևս անտիկ ժամանակներից եղել է տարբեր ազգերի մարդկանց միավորելն ու համերաշխություն ու խաղաղություն քարոզելը: Մինչդեռ 21-րդ դարում, որն իրավամբ հռչակված է որպես մարդու իրավունքների և ազատությունների վերազարթոնքի դարաշրջան, շարունակում ենք բախվել հետադիմական այնպիսի պարսավելի երևույթի, ինչպիսին ռասիզմն է»,- գրել է Հայրապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում