Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչո՞ւ է քրեաօլիգարխիան ատամներով պահում ՍԴ-ն․ Փաշինյանի միակ լուծումը

Այն հարցին, թե արդյոք, իր կարծիքով, Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է․ «Որևէ ճգնաժամ չկա: Անգամ, եթե ես հայտարարեմ, որ երկրագունդը տափակ է, դրանից ճգնաժամ չի առաջացնում: Սահմանադրական դատարանի դատավոր Գրիգորյանի հայտարարածը ճգնաժամ չի նշանակում և չի վկայում ճգնաժամի մասին»,- ասել է նա:

«Ի՞նչ կանեի ես, եթե ինձ դիմեին իմ կողմից անհեթեթ համարվող առաջարկությամբ: Ոչինչ: Որովհետև անհեթեթության վրա ժամանակ ծախսել պետք չէ»,- եզրափակել է Հարությունյանը։

Դավիթ Հարությունյանը նախկին համակարգի այն գործիչներից է, որ իր խոսքը, այսպես ասած, չի էժանացնում ու հրապարակավ արտահայտվում է միայն այն դեպքերում, երբ նախկին համակարգը կամ դրա սեգմենտներից մեկն ունենում է կենսական շահեր։ ՍԴ-ի դեպքն, ըստ ամենայնի, այդ դեպքերից մեկն է, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նախկիններն ատամներով փորձելու են պահել իրենց ազդեցությունը ՍԴ-ի նկատմամբ։ ՍԴ նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի ընտրությունը եղել է իշխանության երկարաձգման՝ Սերժ Սարգսյանի ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը ու, ըստ ամենայնի, նախկին համակարգում կարծում են, որ հեղափոխության քաղաքական վերջնական հաղթանակի մասին հնարավոր չէ խոսել, քանի դեռ ՍԴ-ում պահպանվում է այսօրվա ստատուս-քվոն։ Այլ խոսքով՝ այդ ստատուս-քվոն հին համակարգի ռեստավրացիայի վերջին հնարավորությունն է։

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, իր բնույթով, իրապես քաղաքական է, ու եթե իշխանությունը գնա ստանդարտ իրավական լուծումների՝ խաղը պարտված է, մանավանդ որ Նիկոլ Փաշինյանի թիմին ընդդիմանում են ոչ թե Հրայր Թովմասյանն ու նրա յոթ գործընկերները, այլ հին համակարգի ռեստավրացիայի հարցում շահառու ներքին ու արտաքին ուժեր։

Գրեթե ակնհայտ է, որ ՍԴ-ի շուրջ առաջացած փակուղին չի հաղթահարվելու մոլդովական սցենարով, անգամ ԲԴԽ «ռեստարտի» տարբերակն այս պարագայում կիրառելի չէ, որովհետև հին համակարգը չի ցանկանում հեղափոխական Հայաստանի ճանապարհն ականազերծել սեփական ցանկությամբ կամ իշխանության թույլ ճնշումների համատեքստում։

Իշխանության լուծումները ստանդարտ լինել չեն կարող, մանավանդ որ Վահե Գրիգորյանի «ինքնահռչակման» քայլը չափից ավելի թույլ ու զարգացում չենթադրող սցենար էր։ Գրիգորյանի նամակում առաջարկված լուծումները չեն գործելու․ դրանց շուրջ չկա համախոհություն ոչ միայն խորհրդարանում, այլ նույնիսկ հանրային միջավայրում։ Հայաստանում հասարակական գիտակցությունը չի հասունացել այնքան, որպեսզի ինստիտուցիոնալ մտածողություն կամ լուծումներ ծնվեն նման հարցերում։ Ասենք՝ «Մերժենք Սերժին» կամ «Նիկոլ, վարչապետ» պրիմիտիվ սլոգանները մեր իրականության մեջ ավելի մեծ կոնսոլիդացնող ռեսուրս ունեն, քան ինստիտուցիոնալ լուծումները, հայեցակարգերը։

Իհարկե, այս պարագայում Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ միակողմանի ու հեշտ լուծումների, մանավանդ, եթե հաշվի առնենք խորհրդարանում սահմանադրական մեծամասնության գոյության ու նախկին համակարգի նկատմամբ հանրային ատելության գործոնները։ Օրինակ՝ քաղաքական իշխանությունը կարող է գնալ ՍԴ նոր յոթ դատավորներ ընտրելու ճանապարհով, սակայն այս տարբերակի լեգիտիմությունը շատ խոցելի է, ըստ այդմ՝ ռեստավրացիայի կողմնակիցները կարող են հրահրել ճգնաժամ, որը հաղթահարելու ռեսուրսներ Փաշինյանի թիմն այս պահին չունի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հասարակական տրամադրությունների բնական սեգմենտացիա է տեղի ունեցել, ինչի հետևանքով փողոցի ու նրա ազդեցության գործոններն արդեն չեն աշխատում, համենայնդեպս՝ նոր Հոկտեմբերի 2 Փաշինյանը կազմակերպել չի կարող։

Իհարկե, ասվածը չի նշանակում, թե իշխանության լեգիտիմությունը կասկածի տակ է, կամ Հայաստանում առաջացել է մեկ այլ քաղաքական ուժ, որն ունի քաղաքական ավելի մեծ ռեսուրսներ, քան գործող իշխանությունը։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ունի հանրային վստահության բավարար ռեսուրս, ՍԴ շուրջ առաջացած ճգնաժամը կարող է հաղթահարել ու նոր համակարգի ձևավորման իրավա-քաղաքական հիմքերը ստեղծել «էլեկտորալ հեղափոխության» ճանապարհով։ Միակ լեգիտիմ լուծումը սահմանադրական փոփոխություններ ու հանրաքվե նախաձեռնելն է, ինչը թույլ կտա ՍԴ շուրջ դիսկուրսը դուրս բերել բացառապես իրավական ձևաչափից, որտեղ իշխանության արգումենտները թույլ են։

Ժամանակն աշխատում է իշխանության դեմ, վաղն արդեն կարող է ուշ լինել, քանի որ հասարակությունն աստիճանաբար չի վստահում հեղափոխության թիմի արդյունավետ գործելու հնարավորությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում