ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդը

ԱՆ-ն առաջարկել է դպրոցներում մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդը

PanARMENIAN.Net - Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով։ Առողջապահության նախարարությունն այդպիսի առաջարկ է ներկայացրել ԿԳՄՍՆ-ին։ Այդ մասին հայտնել է նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, գրում է Factor.am-ը։

ԱՆ-ն առաջարկ է արել նաև, որպեսզի բուհերն անցնեն հեռավար ուսուցման տարբերակի։

Խաչատրյանը նաև տեղեկացրել է, որ կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։ «Կրթական այն հաստատությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնել է խոսնակը։

Աշնանային արձակուրդները մեկնարկել են 2021 թ. հոկտեմբերի 25-ին և պետք է տևեին մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ 3-12-րդ դասարանների համար։ Առաջին դասարանցիների արձակուրդը մեկնարկել էր հոկտեմբերի 18-ին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---