Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել «Առաջին լրատվական»-ի հրապարակած տեղեկության հիման վրա։
Հաղորդել էինք, որ Արմավիր քաղաքում բնակվող մսագործ Ալեքսան Գասպարյանը արդեն 6 օր է՝ հայտնվել է Արմավիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։ Նրան ծեծի է ենթարկել ոստիկանության Թալինի քրեական հետախուզության բաժնի պետ, քրեականի Վալոդիկ մականունով աշխատակիցը՝ իր երկու ենթակաների հետ։
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվության կապակցությամբ կատարվում է ծառայողական քննություն:
Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ պարզաբանում: