Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Ռուս-թուրքական հարաբերություններն իջնում են 2015-ի ճգնաժամի մակարդակին․ ի՞նչ կորոշեն Պուտինն ու Էրդողանը

Իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում գնալով սրվում է, և, կարծես թե, իրականություն է դառնում ռուսաստանցի ռազմական փորձագետներից մեկի՝ Ալեքսանդր Խրամչիխինի այն կանխատեսումը, որ այս գոտում ռուս-թուրքական ռազմական բախման իրական վտանգ կա։ Ըստ էության, այդ բախումներն արդեն եղել են նախորդ շաբաթ։ Մնում է հասկանալ, թե այս լարվածությունն ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի անվտանգության ու մասնավորապես ղարաբաղյան հակամարտության վրա։ Շատ մասնագետներ չեն բացառում այն վտանգը, որ Ռուսաստանի հետ նոր կոնֆլիկտի դեպքում Թուրքիան կրկին փորձի հրահրել ադրբեջանցիների ագրեսիան կամ նույնիսկ ավելի վտանգավոր սցենարներ առաջ քաշել։

Իրադրությունը պատերազմի թատերաբեմ դարձած Սիրիայի որոշ կետերում սկսել էր վատթարանալ հունվարի վերջից, երբ Իդլիբի և Հալեպի տարածքներում ռազմական բախումներ եղան թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական զորքերի միջև։ Զուգահեռաբար սկսվեցին ռուս-թուրքական բանակցությունների Իդլիբի խնդրի շուրջ, բայց դրանք լուրջ արդյունք չտվեցին։ Փոխարենը էական զարգացումներ եղան ռազմի դաշտում։ Նախորդ հինգշաբթի՝ փետրվարի 27-ին, թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին, թե Իդլիբում օդային հարձակման է ենթարկվել թուրքական ռազմական շարասյունը, որի հետևանքով ավելի քան 30 թուրք զինվորական է զոհվել։ Կան աղբյուրներ, որոնք ասում են, թե հարձակումն իրականացրել է Սիրիայի կառավարական զորքերի օդուժը, և կան աղբյուրներ, որոնք նշում են, որ Բաշար Ասադի ուժերին աջակցող ռուսական ավիացիան է գնդակոծել թուրքական շարասյունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Իդլիբի նահանգում սիրիական կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորականները չպետք է այնտեղ լինեին։

Գերատեսչությունը նշել է, որ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում, և սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել, որին ենթարկվել են նաև «ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվող» թուրք զինծառայողները: Մինչդեռ, ըստ թուրքական կողմի փոխանցած տվյալների, այդ շրջանում թուրքական բանակի ոչ մի ստորաբաժանում չկար և չպետք է լիներ։ Նույնը ասել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ Անկարայի կողմից Մոսկվային տրամադրված տվյալներում չի եղել տեղեկություն Իդլիբում թուրք զինվորականների տեղաբաշխման մասին։ Լավրովը նաև ավելացրել է, որ Թուրքիան պետք է սկսի կատարել իր պարտավորությունները Իդլիբի վերաբերյալ։ «Մեկուկես տարվա ընթացքում ոչ մի միջոց չի ձեռնարկվել, ուստի Սիրիան ունի բոլոր իրավունքները պատասխանելու զինյալների կրակին», – ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Թուրքիան էլ խոստացել է վրեժ լուծել Ասադից իր 33 զինվորների մահվան համար և շուտով պատասխան հարվածներ է հասցրել Սիրիայի զինուժին։ Հաջորդ օրը Anadolu գործակալությունը հայտնեց 56 սիրիացի զինվորականի սպանության մասին։ Հաղորդվեց նաև, որ թուրքերը Իդլիբում հրթիռակոծել են սիրիական և ռուսական ինքնաթիռները։ Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարարը՝ հայտնելով Իդլիբում «Գարնանային վահան» ռազմագործողության «բարեհաջող մեկնարկի» մասին։ Նա նաև ընդգծել է, որ Անկարան չի ցանկանում ռազմական առճակատում Ռուաստանի հետ։ Սիրիան էլ իր հերթին փակել է Իդլիբի օդային տարածքը։

Այս շաբաթվա ընթացքում՝ մարտի 5-ին, սպասվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, և չի բացառվում, որ երկու երկրների ղեկավարներին հաջողվի ինչ-որ ընդհանուր հայտարարի գալ ստեղծված բարդ իրավիճակի շուրջ։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

– Պարոն Իսպիրյան, ի՞նչ իրավիճակ այսօր Իդլիբում։ Ո՞րն է այս վերջին բախումների պատճառը։ Այդ բախումները միայն Թուրքիայի և Սիրիայի միջև են, թե՞ նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև։

– Թուրքիան, բնականաբար, իրական ցանկություն չունի Ռուսաստանի հետ բախման մեջ մտնելու, սակայն իրադարձությունները Սիրիայում լրիվ այլ հունով գնացին, ինչը Թուրքիայի համար նման տխուր հետևանքներ ունեցավ։ Ինչո՞ւ այդպես եղավ։ Բոլորս էլ գիտենք, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների արդյունքում Թուրքիան որոշակի պարտավորություն ստանձնեց «խաղարար» առաքելություն իրականացնելու Սիրիայում՝ Ռուսաստանի հովանու ներքո։ Այդ առաքելության շրջանակներում պիտի ստեղծվեին դիտակետեր, հրադադար հաստատվեր «ընդդիմադիր» խմբավորումների և Սիրիայի կառավարական ուժերի միջև և երկիրը նախապատրաստեին հետագա խաղաղությանը։ Թուրքերն ուղղակի դիտորդի դեր պիտի կատարեին։ Սակայն այդ ընթացքում սիրիական կառավարական ուժերը սկսեցին առաջ ընթանալ և մոտենալ Իդլիբին։ Թուրքիային դուր չեկավ այն, որ Սիրիայի կառավարական ուժերը կարողանում են բավական լավ արդյունքներ գրանցել ու առաջանալ, և թուրքերը, լքելով իրենց դիտորդությանը հանձնված տարածքը, միացան ահաբեկչական խմբավորումներին և սկսեցին հարվածներ հասցնել սիրիական կառավարական ուժերին։ Ռուսաստանը հայտնել էր, որ թուրքական կողմը մշտապես կապի մեջ է ռուսական զինված ուժերի հետ և մշտապես փոխանցում է իր կոորդինատները, որպեսզի ռուսական օդուժը կամ հրետանին պատահաբար կամ սխալմամբ չհարվածեն թուրքական զորամիավորումներին։ Այս անգամ ևս ռուսական կողմը ստացել է թուրքական զինուժի կոորդինատները, սակայն այն վայրում, որտեղ հարվածներ եղան, պարզվում է՝ թուրքական կողմը չէր հայտնել իր տեղաբաշխմանն տվյալները։ Այս ամենից ելնելով կարելի է ասել, որ Թուրքիան պարզապես դուրս է եկել պայմանավորվածություններից և ահաբեկիչների հետ համատեղ մասնակցել Սիրիայի կառավարական ուժերի դեմ հարձակմանը՝ ստանալով օդուժի այդ ծանր հարվածները՝ 34 մարդկային կորստով։ Խնդիրը սա է։ Բնականաբար, սրան հետևեց լարվածությունը երկու երկրների միջև քաղաքական հարթությունում։ Իհարկե, այդ լարվածությունը առաջին դեմքերի մակարդակով չէ, բայց դա Թուրքիայում հակառուսական որոշակի տրամադրություններ արթնացրեց․ թուրք զոհերի մասին լսելուց հետո ազգայնական խմբավորումները դուրս եկան Ստամբուլ փողոցներ և բողոքի երթեր սկսեցին հակառուսական կարգախոսներով։ Ավելին, շրջապատեցին Ստամբուլի կենտրոնում գտնվող ռուսական գլխավոր հյուպատոսությունը՝ ռուսներին անվանելով «մարդասպան» և հնչեցնելով ազգայնամոլական կարգախոսներ։

յսպիսով, այդ միջադեպը նպաստեց Թուրքիայում հակառուսական բավական մեծ ալիքի բարձրացմանը՝ ինչպիսին վերջին անգամ եղել էր մի քանի տարի առաջ՝ ռուսական օդանավի խփվելուց հետ։ Բայց երկու երկրների առաջնորդների մակարդակով միմյանց մեղադրող հայտարարություններ չեղան, այսինքն՝ Թուրքիան խուսափեց նախագահ Էրդողանի և արտգործնախարար Չավուշօղլուի մակարդակով Ռուսաստանին անմիջականորեն մեղադրելուց, սակայն նրանց արբանյակները, օրինակ՝ Թուրքիայի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը հենց այդ նույն գիշերը ուղիղ եթերում, իհարկե, տաք գլխով և առանց հաշվարկի, ուղղակիորեն մեղադրեց Ռուսաստանին, ավելին՝ սպառնաց պատերազմով՝ հիշեցնելով, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցել է 10-ից ավելի պատերազմներ և կրկին պատրաստ է պատերազմելու։ Նաև սադրիչ արտահայտություն արեց, թե Ռուսաստանում կան 25-30 մլն մուսուլմաններ և նրանք պատերազմի դեպքում ներսից կպառակտեն Ռուսաստանը։ Մանր չինովնիկները նույնպես ուղիղ եթերներում հանդես եկան հակառուսական հայտարարություններով։ Այսինքն՝ Թուրքիայում Ռուսաստանի նկատմամբ ատելության բավական մեծ ալիք բարձրացավ։

– Այսինքն, եթե փորձենք հակիրճ ներկայացնել այս պատմության ընդհանուր համատեքստը, ըստ Աստանայի համաձայնության՝ Թուրքիայում «ապաէսկալացման» կամ անվտանգության գոտիներ պիտի ստեղծվեին, որոնցից մեկը՝ Իդլիբի նահանգը հանձնվեց Թուրքիայի պատասխանատվությանը։

– Այո՛, ինչպես արդեն նշեցի՝ իրենք համաձայնել էին, որ Թուրքիան պիտի դիտակետեր ստեղծի և փորձի թույլ չտալ բախումներ հակամարտող երկու կողմերի միջև կամ հետևի խաղաղության պահպանմանը։ Բայց Թուրքիան դուրս է եկել իր պարտականությունների շրջանակից՝ միանալով ահաբեկիչներին և դառնալով հակամարտության կողմ։ Շեշտեմ, որ թուրքական լրատվամիջոցները հենց այդ գիշերը ցույց տվեցին կադրեր, որոնցում իբր թե թուրք զինվորներն էին, սակայն թուրք զինվորների հետ «Իսլամական պետության» զինյալներն էին, որոնց ձեռքերին «Իսլամական պետության» տարբերանշանն էր։ Եվ ժողովրդի արձագանքից հետո այդ տեսանյութը արագ ջնջեցին:

– Էրդողանն ասում է, թե Ռուսաստանը հավատարիմ չէ ո՛չ Աստանայի, ո՛չ էլ Սոչիի համաձայնություններին։ Ո՞վ է իրականում խախտել այդ պայմանավորվածությունները։

– Գիտեք, ոչ միայն ինձ համար այլև ցանկացած ադեկվատ մարդու համար Էրդողանի ասածը մի քիչ տարօրինակ է։ Ի՞նչ է նշանակում կոչ անել Սիրիային, որ Սիրիայի կառավարական զորքերն իրենց երկրի տարածքում մի տեղից մեկ այլ վայր տեղափոխվեն։ Դա բավական ծիծաղելի է։ Սիրիայի կառավարությունը պարտավոր է պաշտպանել իր երկրի անվտանգությունը ահաբեկիչներից, և դրա շրջանակներում սիրիական կառավարական ուժերը փորձում են ահաբեկիչների տեղակայման վայրերը մաքրել նրանցից։ Եվ այս պայմաններում Թուրքիայի հետ առաջացան բախումներ։ Թուրքիան հրաժարվեց թույլ տալ, որպեսզի ահաբեկիչները հետ քաշվեն, քանի որ սիրիական հակամարտության սկսվելուց հետո՝ երկար տարիներ, Թուրքիան բավական մեծ ֆինանսական միջոցներ է տրամադրել Սիրիայում տարբեր խմբավորումների զինմանն ու ապահովմանը։ Եվ հիմա, կարծես, ջուրն են գցում այդ ներդրումները, քանի որ Իդլիբը դարձել է ահաբեկիչների վերջին հենակետը։

– Եթե պայմանավորվածություն է եղել և այդ տարածքը հանձնվել է Թուրքիայի պատասխանատվությանը՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Ասադի զորքերի առաջխաղացումը Իդլիբի ուղղությամբ։ Այսինքն՝ Թուրքիային ինչ-որ ժամկե՞տ էր տրվել այդ գոտում անվտանգություն ապահովելու համար, թե՞ թուրքական ներկայությունը Իդլիբում արդեն լեգիտիմ չէ։

– Պայմանավորվածության մեջ, իհարկե, ժամկետ չկա։ Պարզապես սիրիական զորքերը, օգտվելով պատեհ առիթից (վերջին շրջանում սիրիական բանակը մարդկային և տեխնիկական լուրջ համալրումներ է ունեցել), փորձում են հետ բերել իրենց տարածքները։ Ընդամենը այսքանը։ Բայց խնդիրն այն է, որ երբ մենք նայում ենք քարտեզին, պարզ է դառնում, որ Թուրքիան չպետք է լիներ այն վայրերում, որտեղ բախումները եղել են։ Թուրքիայի դիտակետերը չպետք է այդքան առաջ գնային դեպի սիրիական զորքերը, թուրք զինվորները չպետք է մասնակցեին երկու կողմերի միջև բախումներին։ Նրանց գործը դիտորդությունն է․ նրանք պետք է հսկեին, պարեկություն անեին, բայց ոչ թե դառնային կողմերից մեկի անմիջական աջակիցը։

– Ձեր կարծիքով՝ թուրքական զինուժի այս ակտիվության նպատակը ո՞րն է՝ իրենց երկրի անվտանգության խնդիրները լուծելը՝ ինչպես իրենք են ասում, թե՞ հստակորեն որոշակի տարածքներ բռնազավթելն ու բռնակցելը։

– Բնականաբար, անվտանգության հետ կապված պատճառաբանությունները բավական զավեշտալի են։ Թուրքիան երկու նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ Թուրքիային հարակից սիրիական տարածքները մաքրել քրդերից, և երկրորդը՝ ներկա պահին Սիրիայի տարածքում թուրքական զորքերի գտնվելը Թուրքիայի իշխանությունների հեղինակության հարցն է թե՛ երկրի ներսում և թե՛ արտաքին աշխարհում։

– Անցնենք Հայաստանի հետ կապված խնդիրներին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունների վայրիվերումները հետաքրքիր են նաև մեր երկրի վրա հնարավոր ազդեցությունների տեսանկյունից։

– Այո՛, ցավոք սրտի, այո։

– Եվ ինչքան էլ ծեծված հարց է, այնուամենայնիվ,  այդ ազդեցությունները չի կարելի բացառել։ Պարադոքսն այն է, որ և՛ ռուս-թուրքական մերձեցումը կարող է բացասաբար ազդել հայկական շահերի վրա, և՛ հարաբերությունների վատթարացում։ Իսկ ռուս-թուրքական կոնֆլիկտը գուցե կրկնակի վտանգավոր է Հայաստանի համար։

– Այո՛, իհարկե։ Դրա մասին խոսել ենք։ Այս պարագայում շատերը բարձրացնում են Արցախի հարցը։ Բնական անհանգստություն է, որ Սիրիայում ռուս-թուրքական լարվածության ֆոնին գուցե Թուրքիան Արցախում հրահրի ռազմական գործողություններ կամ սադրանքներ։ Անհանգստությունը տեսականորեն տեղին է, քանի որ գաղտնիք չէ, որ Թուրքիան Ադրբեջանին մշտապես օգնել է։ Սակայն նորից ստիպված եմ կրկնել, որ վերջին տարիներին Թուրքիան բավական հստակ հասկացրել է և նույնիսկ խոստովանել, որ Արցախում իրավիճակի տերը Ռուսաստանն է, և այս պարագայում իմաստ չկա իր կողմից որևէ բացահայտ գործողության։ Գուցե ներքին ձևով փորձի հրահրել Ադրբեջանին, բայց չեմ կարծում, թե դա լայնածավալ ագրեսիա լինի։ Ավելի հավանական են տեղային ինչ-որ սադրանքները։

– Ղարաբաղյան գոտում սիրիական մոդելի «անվտանգության գոտի» ստեղծելու հնարավորությունների մասին էլ են վերջերս շատ խոսում։ Իհարկե, այդ վտանգն ավելի իրական էր թվում այն ժամանակ, երբ ռուս-թուրքական հարաբերությունները դեռ չէին վատացել։ Ներկա իրավիճակում այս հարցի դիտարկումը իրատեսական համարո՞ւմ եք։ Նման փորձեր, առաջարկներ կլինե՞ն Ձեր կարծիքով։

– Այո, փորձեր կլինեն։ Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ, կարծում եմ, արդեն կլինեն որոշակի առաջարկներ։ Չեմ կարծում՝ վերջնական ինչ-որ բան խոսեն կամ պայմանավորվեն, սակայն ճանապարհային քարտեզ Սիրիայի իրավիճակի շուրջ, կարծում եմ, կլինի։ Ռուսները կփորձեն անել նույնը, ինչ արել են երկար ժամանակ․ Սիրիայի հարցի շուրջ Թուրքիայի հետ ունենալով հակադիր տեսակետ՝ Ռուսաստանը կարողացավ ստիպել Թուրքիային խաղալ իր խաղի կանոններով՝ դրա դիմաց թուրքական կողմին տալով ինչ-ինչ օգուտներ կամ շահեր, լիներ դա կապված թե՛ Սիրիա ներխուժելու, թե՛ քրդերին հարվածելու թույլտվության կամ այլ հարցերի հետ։ Այսինքն՝ Թուրքիան համաձայնել էր շարժվել Ռուսաստանի խաղի կանոններով՝ ստանալով ինչ-որ զիջումներ Սիրիայում։

– Շատ մասնագետներ կարծում են, թե Թուրքիան իրոք լուրջ ծրագրեր ունի  ինչ-ինչ ճանապարհով ներգրավվելու ղարաբաղյան գործընթացին։ Բայց Դուք կարծում եք, որ այս իրավիճակում Թուրքիան ունի՞ բավարար ռեսուրսներ։

– Բոլորս էլ գիտենք, որ Արցախում պատերազմ սկսվելուց հետո Թուրքիան ամբողջովին աջակցել է Ադրբեջանին, բազմիցս փորձել է ընդգրկվել հակամարտության կարգավորման պրոցեսում։ Բայց հետագայում, հատկապես օդանավի միջադեպից հետո, երբ Էրդողանը ներողություն խնդրեց Ռուսաստանից, և հարաբերությունները սկսեցին ջերմանալ, իրենք ընդունեցին, որ Արցախի հարցում ամենաազդեցիկ կողմը Ռուսաստանն է, նա է որոշում, պարզապես իրենց մոտեցումն այն է, որ Ռուսաստանի օգնությամբ արագացնեն հիմնախնդրի լուծման ուղղված քայլերը։ Այս տրամաբանության մեջ է Թուրքիայի դիրքրոոշումը։ Թուրքիան երբեք շանս չունի Արցախյան կարգավորման մեջ լինելու միջնորդ։

– Իդլիբի այս կոնֆլիկտի պատճառով կարո՞ղ են հարվածի տակ դրվել Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները։

– Արդեն դրվել են։ Թուրքիայում շատ լուրջ հակառուսական տրամադրություններ են, և այդ տրամադրությունները հասարակության շրջանում մեղմելու համար ժամանակ է պետք։

– Իսկ կարո՞ղ է՝ հարաբերություններն իջնեն այն մակարդակին, ինչ 2015-ի ինքնաթիռի միջադեպից հետո էր։

– Գիտեք, նայելով թուրքական սոցկայքերը, օգտատերերի արձագանքները՝ կարելի է ասել, որ գրեթե այդ մակարդակին են հասել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում