211652_close_icon
views-count727 դիտում article-date 14:41 14-11-2022

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ադրբեջանական ԶՈւ կողմից Արցախում հրադադարի ռեժիմի խախտումը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրադադարի ռեժիմի խախտումը։

«Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել։ Նոյեմբերի 12-ին՝ 15։30-ին ադրբեջանական դիրքից հրաձգային զենքի կիրառմամբ կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արեելք ընկած տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողագործական աշխատանքներ կատարող տեղացի բնակչի վրա։ Գնդակոծության հետեւանքով տեղացի բնակիչը թեթեւ վիրավորվել է, տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել։ Այս փաստով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննություն է անցկացնում»,- ասված է ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր