Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է «Կանայք հանուն խաղաղության» արշավը

Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է «Կանայք հանուն 
խաղաղության» արշավը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ժամանակավորապես դադարեցրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Աննա Հակոբյանը հայտարարեց լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ խնդիր կա հետագա քայլերը ճշտելու: «Նախաձեռնությունն, ի զարմանս ինձ, ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան սպասում էի: Շատ դրական էր արձագանքը թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս»,-ասաց նա:

Աննա Հակոբյանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում շատ տարբեր կազմակերպություններ  պոտենցիալ գործընկեր են այդ արշավի շրջանակներում: «Այս պահին դեռ քննարկման փուլում է՝ ինչպես կշարունակվի արշավը»,-հավելեց վարչապետի տիկինը:

Մոսկվա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը 2018 թվականի հուլիսի 24-ին եղել է Պետական Տրետյակովյան պատկերասրահում, որտեղ հանդիպել է ռուսաստանյան տարբեր ոլորտների մի շարք կին գործիչների հետ։

ՀՀ վարչապետի տիկինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին՝ նշելով, որ նախաձեռնության հիմնական առաքելությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը նպաստելն է: Աննա Հակոբյանը կոչ է հղել բոլոր կողմերի քաղաքականություն որոշողներին՝ առավելագույնն անել թնդանոթները շրջանցելու համար, իսկ հանդիպման մասնակիցներին խնդրել է միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն սահմանի երկու կողմերում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]