211652_close_icon
views-count4836 դիտում article-date 15:26 07-09-2018

Արցախում օձի խայթոցի դեպքերը նվազել են. ԱՀ առողջապահության նախարարություն

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 20 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 34 դեպք: Նշենք, որ տուժածներից 18-ին ներարկվել է հակաօձային շիճուկ (անտիգյուրզին), իսկ մնացած 2-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել: Արցախի Հանրապետության բուժհիմնարկներն ապահովված են հակաօձային շիճուկով: Բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում: ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ազգաբնակչությանը և հատկապես երեխաներին զգուշանալ օձաշատ վայրերում չպաշտպանված ձևով աշխատելուց կամ գտնվելուց, իսկ աշխատելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ: Օձի խայթոցի դեպքում տուժածին պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ և անհրաժեշտության դեպքում կներարկվի օձի հակաթույն:

Նմանատիպ նյութեր