1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ucom-ի Level Up փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք TikTok, Spotify, Coursera

Ucom-ի Level Up փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք TikTok, 
Spotify, Coursera

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս Ucom ընկերության կողմից ներկայացված ձայնային ծառայության Level Up սակագնային պլանները հնարավորություն են տալիս բաժանորդներին անսահմանափակ օգտվելու 25-ից ավելի ամենահայտնի հավելվածներից: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Յուքոմ» ՓԲԸ մամուլի ծառայությունից։

Ընկերությունը ներկայացնում է դրանցից 3-ը՝ կրթական, ժամանանցային և երաժշտական ուղղվածության:

Coursera

Միջազգային ասպարեզում առցանց դասընթացների համար նախատեսված հայտնի ամերիկյան Coursera հավելվածում հասանելի են գիտելիքի տարբեր ոլորտներին վերաբերող բազմահազար նյութեր: Այս ծրագրի ստեղծողները գործակցում են միջազգային ճանաչում ու բարձր որակավորում ունեցող ավելի քան 200 բուհերի հետ: Դրանցից է Կոլումբիայի համալսարանը, Դյուքի համալսարանը, Ստենֆորդի համալսարանը, Մոսկվայի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտը և այլն:  

Դասընթացների տևողությունը 4-12 շաբաթ է։ Դրանք ներկայացված են շաբաթական 1-2 ժամ տևողությամբ տեսադասախոսությունների ձևաչափով և ներառում են առաջադրանքներ, վարժություններ, երբեմն նաև՝ ավարտական նախագիծ կամ քննություն: Այս հարթակի օգտատերերը հնարավորություն ունեն մասնակցելու իրենց հետաքրքրող մասնագիտությանը վերաբերող դասընթացների, շփվելու այլ բուհերի ուսաողների հետ, նաև հանձնելու քննություններ՝ ստանալով որակավորման վկայականներ և դիպլոմներ:

«Ժամանակակից աշխարհում մարդիկ աշխատում են առավելագույնս արդյունավետ օգտագործել օրվա 24 ժամերը։ Ucom-ում մենք հաշվի ենք առել բազմաթիվ հավելվածների տարածվածությունը հատկապես երիտասարդների շրջանում և մեր Level Up սակագնային պլաններում ներառել ենք այդ հավելվածներից շատերը` հնարավորություն ընձեռելով օգտագործելու դրանք՝ չմտածելով ինտերնետի ծավալի սպառման մասին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելվածից անսահմանափակ կարող են օգտվել Level Up սակագնային պլանների բոլոր բաժանորդները։

TikTok

Լայն տարածում ստացած այս ժամանցային սոցիալական հարթակը նախատեսված է կարճ երաժշտական տեսահոլովակներ ստեղծելու, ուղիղ եթերներ միանալու և հաղորդագրություններ փոխանակելու համար: Հայաստանում էլ այն շատերի համար դարձել է ճանաչված դառնալու ամենահեշտ ուղիներից մեկը: Շատուշատ երիտասարդներ, այսօր ՏիկՏոկ-ում հայտնի լինելու շնորհիվ, նկարահանվում են տարբեր տեսահոլովակներում և գովազդներում:

Դրանից անսահմանափակ կարող են օգտվել ձայնային ծառայության այն բաժանորդները, որոնք կմիանան Level Up 2700 և ավելի բարձր սակագնային պլաններին:

Spotify

Spotify հավելվածը թվային երաժշտության հոսքային ծառայություն է, որի միջոցով հասանելի են միջազգային ճանաչում վայելող արվեստագետների կողմից հրապարակված միլիոնավոր երգեր, փոդքասթներ և տեսանյութեր։

Այս հավելվածի գրացման ընթացակարգը բավականին դյուրին է։ Պարզապես անհրաժեշտ է նշել էլեկտրոնային հասցեն կամ ֆեյսբուքի օգտահաշիվը, որից հետո վերոնշյալ երգերը դառնում են հասանելի։ Այստեղ կարելի է նաև ֆեյսբուքյան ընկերների հետ կիսվել նախընտրած երգացանկով։

Որպես խելացի հավելված՝ Spotify-ը յուրաքանչյուր օր ներկայացնում է բաժանորդի երաժշտական նախասիրություններին համահունչ երգացանկ։

Բացի ամսավճարով բաժանորդագրությունից, այս հավելվածն ունի նաև անվճար տարբերակ, որը թույլ է տալիս մուտք գործել բոլոր երգացանկեր, գտնել նոր երաժշտություն և ընկերների հետ կիսվել մեղեդիներով:

Ըստ աղբյուրի՝ Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: Այնուամենայնիվ, եթե բաժանորդները նշված հավելվածներից հղումով անցնում են այլ կայքեր, օրինակ՝ օգտվում են Level Up 2700 կանխավճարային սակագնային պլանից և, ենթադրենք, TikTok-ից անցնում են YouTube-ի հղումով, ապա YouTube-ի տեսանյութը դիտելիս օգտագործվում են սակագնային պլանով հասանելի գիգաբայթները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]