▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Կոնջորյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան»-ից, միանում Նիկոլ Փաշինյանին

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։  Այս մասին նա ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

Հայկ Կոնջորյանը, մասնավորապես, գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս պահից ես դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը: Այս որոշումը պայմանավորված է կուսակցության ապագա գործունեության շուրջ իմ ունեցած մոտեցումների տարբերությամբ: Ես խորապես շնորհակալ եմ «Լուսավոր Հայաստանի» իմ ընկերներին անցած համատեղ ճանապարհի համար եւ հաջողություն եմ մաղթում նրանց՝ ապագա ձեռնարկումներում:

 

 

Ես հավատում եմ, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը մեր պայծառ ապագայի գլխավոր շանսն է: Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի եւ անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս ուսի տված:

 

 

 

 

 

 

 

 

 

Ուստի, ես իմ ուղղակի եւ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխությանը Հայաստանի համար այս բախտորոշ ժամանակներում եւ իմ քաղաքական գործունեությունը իրականացնելու եմ հեղափոխության թիմի հետ միասին, որովհետեւ մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով եւ ծովահեններով, իսկ առագաստը պիտի պահել ամուր, որովհետեւ նավը պիտի հասնի մեր երազանքների ափին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին