28133 դիտում
15:46 26-09-2017
Կադիրովը հայտնել է, թե ում է տեսնում Ռուսաստանի հաջորդ նախագահի պաշտոնում
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե իր կարծիքով՝ ով կարող է դառնալ Ռուսաստանի հաջորդ նախագահը։
Ինչպես հայտնում է mk.ru-ն, Չեչնիայի նախագահի խոսքով՝ «դա նաև չեչեն ազգի կարծիքն է»։ Վերջինս նշել է, որ առայժմ գործող նախագահ Վլադիմին Պուտինին փոխարինողի չի տեսնում։
«Մենք միայն մեկ ընտրություն ունենք՝ դա Պուտինն է։ Ողջ ռուս ազգը նրան 100 տոկոսվ է աջակցում։ Կա Պուտին՝ կա Ռուսաստան։ Այլ թեկնածուների ժամանակը դեռ չի եկել»,-մեջբերում է Interfax-ը նրա խոսքը։
ՌԴ նախագահը դեռ որևէ հայտարարություն չի արել այն մասին, որ կարող է առաջադրվել հաջորդ ընտրություններում։ Այդուհանդերձ, որոշ փորձագետներ գտնում են, որ եթե հաշվի առնվեն բոլոր շրջագայությունները, որոնք վերջերս կատարում է Պուտինը, ապա կարելի է ասել, որ նրա նախընտրական քարոզարշավն արդեն իսկ սկսված է։
Նմանատիպ նյութեր
5021 դիտում
20:25 06-12-2017
Կադիրովը Պուտինին փոխարինող չի տեսնում
749 դիտում
11:11 24-11-2014
Օբաման ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում է տեսնում միայն Հիլարի Քլինթոնին
Այս բաժնից
346 դիտում
19:34 16-04-2024
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
376 դիտում
19:08 16-04-2024
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը