Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Առաջնային պատասխանատուն ԶՈՒ գլխավոր շտաբի պետն է․ իրավիճակային լուծումներ են տեղի ունենում

Զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և զինված ուժերի ու իրավապահ մարմինների այլ բարձրաստիճան  ներկայացուցիչներ: Այս առնչությամբ պաշտոնանկ են արվել ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին:

«Մահվան դեպքերի շարունակականությունը ցույց էր տալիս, որ նշված պաշտոնատար անձինք, և ոչ միայն իրենք, պատշաճ միջոցներ չեն ձեռնարկում զինծառայության կազմակերպման ապահովման համար՝ նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու նպատակով, և առաջին հայացքից պետք էր նման քայլի դիմել: Բայց միայն նրանք չպետք է պատասխանատվություն կրեին, այլ նաև Գլխավոր շտաբի պետը. նրա ուղղակի պարտականությունն էր զինծառայության կազմակերպումը»,- նշեց Սաքունցը:

Մեր զրուցակիցը նաև հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ են հենց այս անձինք պաշտոնանկ եղել. «Ավելին՝ արդյոք այդ պաշտոնանկությունները երաշխի՞ք են, որ նոր նշանակվածները կաշխատեն այնպես, որպեսզի այլևս մահվան դեպքեր չլինեն»:

Սաքունցի խոսքով՝ եթե ներդրվեր բարեվարքության համակարգը, ապա կունենայինք հիմնավորված, համակարգային մոտեցում բոլորի նկատմամբ. «Երբ այս համակարգը չկա, ապա նման տիպի պաշտոնանկությունները հրդեհը հանգցնելուն ուղղված ինչ-որ քայլեր են, որոնք երկարաժամկետ առումով որևէ արդյունք չեն կարող ապահովել»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում